Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Դատախազության տվյալներով՝ ԱԺ նախկին պատգամավոր Ա.Հ.-ն և նրա գործընկերը, թաքցնելով եկամուտները, չեն վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր, ինչի շրջանակում արդեն վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 171 մլն դրամ վնասը։

«Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հանձնարարությամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին նախաձեռնված քրեական վարույթներից մեկով, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Հ.-ն, Ն.Ա.-ի հետ հանդիսանալով Երևան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցապատող, նշված շենքերում գտնվող բնակարանների օտարման նպատակով, գնորդների հետ կնքել են անշարժ գույքի բաժնեմասի սահմանման և առուվաճառքի պայմանագրեր՝ ստանալով ընդհանուր 1 միլիարդ 554 միլիոն 785 հազար դրամ եկամուտ։

Բազմաբնակարան շենքերի վերաբերյալ ավարտական ակտի տրամադրումից հետո, Ա.Հ.-ն և Ն.Ա.-ն, պարտավոր լինելով մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նախորդ տարվա ընթացքում ունեցած եկամուտների վերաբերյալ տարեկան հաշվարկ, 310 միլիոն 957 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով՝ նշված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հաշվարկը՝ թաքցնելով հարկման օբյեկտ հանդիսացող իրենց եկամուտները։

Դատախազը 2026 թվականի մարտի 10-ին Ա.Հ.-ի և Ն.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 171 միլիոն 322 հազար դրամ վնասը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։