Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

2026 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է նորանշանակ քննիչներին: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Հանդիպմանը ներկա են եղել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը և Երևան քաղաքի քննչական վարչության պետը:

Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ մաղթելով շարունակական առաջընթաց:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նորանշանակ քննիչների հետ արդեն իսկ ավանդույթ դարձած հանդիպումները՝ ընդգծելով, որ այդ ձևաչափը քննիչների համար լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ղեկավար անձնակազմի հետ:

Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Քննչական կոմիտեի անձնակազմի համար սահմանված չափորոշիչներին՝ շեշտելով, որ քննիչների աշխատանքը միշտ տեսանելի է՝ սկսած կարգապահությունից մինչև քրեական վարույթների քննության որակ:

Կարևորելով քաղաքացիների բողոքների նկատմամբ հետևողականությունը՝ Արթուր Պողոսյանը նորանշանակ քննիչներին հորդորել է քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, համբերատար՝ անկախ վերջիններիս կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից»,- ասված է հաղորդագրությունում։