Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, թե «առաջիկա օրերը վճռորոշ կլինեն» Իրանի դեմ պատերազմում

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և Միացյալ շտաբի պետ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել են, որ «առաջիկա օրերը վճռորոշ կլինեն» Իրանի հետ պատերազմում, գրում է CBS News-ը։

«Իրանը գիտի դա, և գրեթե ոչինչ չի կարող անել ռազմական առումով։ Ամերիկյան կրակային հզորությունը միայն աճում է, մինչդեռ Իրանինը՝ նվազում։ Ընդամենը մեկ ամսում մենք սահմանեցինք պայմանները»,- հայտարարել է Հեգսեթը։

Երեքշաբթի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի լրագրողին  ասել էր, որ «դեռևս» պատրաստ չէ հրաժարվել փորձից՝ Իրանին ստիպել վերաբացել Հորմուզի նեղուցը։ Նա հիասթափություն է հայտնել, որ այլ երկրներ ռազմական միջոցներ չեն ուղարկել՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին միանալու համար։

Հորմուզի նեղուցի վերաբերյալ Հեգսեթն ասել է, որ «այսօր ավելի շատ նավեր են անցնում, քան նախկինում», հավելելով, որ ԱՄՆ նախագահը «հստակ ասել է Իրանին. «Բացեք այն բիզնեսի համար, հակառակ դեպքում՝ մենք ունենք տարբերակներ»։

Նա նաև ասել է, որ «եթե Իրանն իմաստուն լինի, գործարք կկնքի»։ Ըստ Հեգսեթի՝ ԱՄՆ նախագահը պատրաստ է գործարք կնքել, և դրա պայմանները հայտնի են իրանցիներին։ Հակառակ դեպքում, նրա պնդմամբ, ԱՄՆ-ը «կշարունակի ավելի մեծ ինտենսիվությամբ»։

«Մեր համատեղ ուժերը շարունակում են կենտրոնանալ մեր ռազմական նպատակների վրա, քանի որ մենք համակարգված կերպով շարունակում ենք քայքայել և ոչնչացնել Իրանի՝ իր սահմաններից դուրս ուժ տարածելու և կայունությունը սպառնալու ունակությունը»,- իր հերթին ասել է Դեն Քեյնը։

Փիթ Հեգսեթը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Իրան զորքեր ուղարկելու հնարավորությունը։Ըստ նրա՝ ԱՄՆ-ը հանձնառու է հակամարտությունը սեփական պայմաններով դադարեցնելու դիրքորոշմանը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երեքշաբթի վաղ առավոտյան հայտարարել է, որ ծովակալ Բրեդ Քուփերը կիրակի և երկուշաբթի օրերին Իսրայելում հանդիպել է իսրայելական ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ։

«Երկու առաջնորդները քննարկել են Իրանի կողմից իր սահմաններից դուրս իմաստալից կերպով ուժ ցուցադրելու կարողությունը վերացնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքում գրանցված առաջընթացը։ Նրանք նաև վերահաստատել են ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանական գործընկերության ամրությունը և ընդգծել շարունակական համակարգման կարևորությունը։ Տարածաշրջանից մեկնելուց առաջ Քուփերը այցելել է ԱՄՆ զորքերին, որոնք տեղակայված են բազմաթիվ վայրերում՝ «Էպիկական ցասում» գործողությանն աջակցելու համար»,- ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի