400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է․ Քաղաքաշինության կոմիտե

Լուրեր

27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Բոլորը

400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է։ Քաղաքաշինության կոմիտեն փոփոխություն է կատարել «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։

«Արդյունքում քաղաքացիները կարող են տուն կառուցել մինչև 400քմ բնակելի կառուցապատման նշանակության տնամերձ հողամասում՝ ապահովելով մուտքի-ելքի պատշաճ ճանապարհ, պահպանելով հակահրդեհային պահանջները, կառուցապատման առավելագույն տոկոսը և քաղաքաշինական այլ նորմերը։

Փոփոխության շնորհիվ իրենց հողամասերում տուն կառուցելու հնարավորություն կստանան ՀՀ տարածքում արդեն իսկ առկա ավելի քան 45 000 փոքր հողակտորների սեփականատերերը։ 45 000-ից ավելի հողամաս կմտնի տնտեսական շրջանառության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հողամասերի նվազագույն մակերեսի սահմանափակման վերացումից կօգտվեն նաև Ղարաբաղից տեղահանված հայրենակիցները, ովքեր հարցը բարձրաձայնել էին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում նրանք կարող են ձեռք բերել բնակելի կառուցապատման նշանակության մինչև 400 քմ հողամաս և կառուցել անհատական բնակելի տուն:

«Սահմանափակման վերացումը հնարավորություն կտա առավել ճկուն իրականացնել բնակելի կառուցապատման ծրագրեր, խթանել գյուղական բնակավայրերում ընտանիքների բնակեցումը, ինչպես նաև ապահովել մասնավոր ներդրումների ներգրավման առավել բարենպաստ պայմաններ»,- նշում են կոմիտեից։