«Բռնել եմ ձեռքից և ասել՝ դուրս եկե՛ք»․ եկեղեցու միջադեպով մեղադրյալներից Գևորգ Գևրոգյանը ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալներից Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց։ Վճարման համար սահմանվել է եռօրյա ժամկետ։ Նրա նկատմամբ նաև բացակայելու արգելք է կիրառվել։ 

Նա մեղադրվում է խուլիգանություն և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությունը միջամտելը կազմակերպելու համար։

Գևորգյանը մեղադրանքները համարում է «անհիմն և աբսուրդի ժանրից»։ Նրա խոսքով՝ միջադեպի կազմակերպված լինելու վարկածը իրականության հետ կապ չունի։

«Ես նման բան չէի կարող պլանավորել, առավել ևս երիտասարդների մասնակցությամբ։ Ես այն մարդն եմ, որ ժամանակին կազմակերպել է ազատագրական գործողություններ, ոչ թե նման միջադեպեր»,- Երևան քաղաքի քննչական վարչության բակում նշեց նա՝ ընդգծելով, որ չի ընդունում ներկայացված մեղադրանքները։

Գևորգյանը կարծիք հայտնեց, որ միջադեպի պատճառ կարող էր լինել իր պահվածքը։ «Ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ և, ըստ երևույթի, դա արդեն վախ է բերել»,- ասաց նա։ 

Միջադեպի տեսանյութին առնչվող հարցին ի պատասխան Գևորգյանը հաստատեց, որ եղել է դեպքի վայրում և կանգնած է եղել առաջին շարքերում։

Ինչ վերաբերում է իրեն վերագրվող գործողություններին, պարզաբանեց, որ փորձել է կանխել հնարավոր բախումը։

«Երբ տեսել եմ, որ ինչ-որ մեկը փորձում է հարվածել երիտասարդին, բռնել եմ ձեռքից և ասել՝ դուրս եկե՛ք, եկեղեցում նման բաներ չեն անում։ Եթե որևէ մեկը պատարագի ժամանակ թույլ է տալիս նման բան, դա անընդունելի է»,- նշեց մեղադրյալի կարգավիճակ ունեցող Գևորգ Գևորգյանը։ 

Հարցին՝ ճանաչո՞ւմ է արդյոք միջադեպին մասնակցած երիտասարդներին, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ նրանց տեսել է միայն որպես եկեղեցի հաճախող հավատացյալների։

Արփի Հակոբյան