Խառնաշփոթ վիճակ կամ կուտակումներ չկան. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ

Լուրեր

31.03.2026 | 18:52
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան հարավային Լիբանանի մի մասում նույնիսկ պատերազմից հետո
31.03.2026 | 18:34
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, թե «առաջիկա օրերը վճռորոշ կլինեն» Իրանի դեմ պատերազմում
31.03.2026 | 18:25
Ժաննա Անդրեասյանն ու Հոսեյն Սիմայի Սարրաֆին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր
31.03.2026 | 18:17
UFC-ի նախկին չեմպիոն․ Արման Ծառուկյանը լեգենդ է դառնում
31.03.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվա է մեկնում // Գրավից մինչև կալանքի միջնորդություն՝ եկեղեցու միջադեպի մասնակիցների համար. ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 18:02
Վարորդը 100 դոլար կաշառք է առաջարկել պարեկներին արձանագրություն չկազմելու համար
31.03.2026 | 17:49
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն կին ծանրորդի կոչմանը
31.03.2026 | 17:43
Նորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
31.03.2026 | 17:34
Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիայի ավիաբազա
31.03.2026 | 17:25
Մեկ օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող․ ՆԳՆ
31.03.2026 | 17:14
Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան «շատ անօգուտ է Իրանի հարցում»
31.03.2026 | 17:06
400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է․ Քաղաքաշինության կոմիտե
31.03.2026 | 16:59
Թաթարստանի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ զոհ և մի քանի տասնյակ վիրավոր կա
31.03.2026 | 16:54
Չինաստանը երախտագիտություն է հայտնել Հորմուզի նեղուցով երեք նավերի անցման համար
31.03.2026 | 16:45
Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարարի՝ 2024 թվականի զրույցից ձայնագրություն է հրապարակվել. քննարկվել է պատժամիջոցների հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի բնորոշմամբ՝ Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է, հետևաբար այդ տեսանկյունից ունի կենսական նշանակություն։ Այս մասին դեսպանն ասել է «Արմենպրես»-ի հետ զրուցում։ Նա այդ կերպ է գնահատել երկու երկրների միջև պետական սահմանի նշանակությունը հատկապես վերջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների ֆոնին։

«Անձամբ հանգստյան օրերին եղել եմ սահմանային անցակետում և իրանական կողմում հանդիպումներ եմ ունեցել սահմանային, անվտանգային ու մաքսային կառույցների ղեկավարների հետ։ Քննարկել ենք բազմաթիվ հարցեր, ընդ որում՝ անդրադարձել ենք ոչ միայն ներկա իրավիճակային խնդիրներին, այլև ընդհանուր առանցքային հարցերին, որոնք առնչվում են ցամաքային սահմանի հետ կապված որոշակի մարտահրավերներին։ Հայկական կողմն իր հերթին բարձրաձայնել էր մի քանի մտահոգություններ՝ կապված նույն մարտահրավերների հետ, հետևաբար քննարկեցինք այդ հարցերը։ Վստահ ենք, որ լուրջ խնդիրներ չկան և բոլոր հարցերը կլուծվեն»,- նշել է դիվանագետը։

Դեսպանը հավաստիացրեց, որ պարբերաբար խոսում է սահմանային ծառայության աշխատակիցների հետ և հավելեց, որ այս ընթացքում որևէ արտառոց դեպք չի գրանցվել։

«Սահմանին խառնաշփոթ վիճակ կամ կուտակումներ չկան։ Վերջին օրերին Իրանից Հայաստան եկող բեռնատարների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված է իրանական Նովրուզով։ Մարդիկ իրենց ընտանիքներով նշում են ազգային տոնը»,- վստահեցրել է Շիրղոլամին։

Դիվանագետը հայտնել է, որ հանդիպել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ ունենալով արդյունավետ քննարկում թե՛ մարզի, թե՛ անցակետի հետ կապված հարցերի վերաբերյալ։

«Առիթն օգտագործելով՝  տեղում ծանոթացա Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ Ինչպես գիտեք, դրանցում ներգրավված է իրանական ընկերություններից մեկը։ Շատ ուրախ էի տեսնել, թե ինչ որակով ու արագությամբ են ընթանում շինաշխատանքները։ Հուսով եմ՝ մոտ ապագայում միասին կայցելենք ու կլուսաբանենք Քաջարանի թունելի շահագործման փաստաթղթի ստորագրման արարողությունը։ Այնուհետև այցելեցի Նորավանի ենթակայան, որտեղ կառուցվում է էլեկտրահաղորդման երրորդ հոսքագիծը։ Պայմանավորվել ենք, որ կարճատև դադարից հետո աշխատանքները հնարավորիս շուտ վերսկսվեն։ Ցավոք, պատերազմի պատճառով չկարողացանք այս տարի ապահովել իրանցի զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք դեպի Հայաստան»,- ասել է Շիրղոլամին։