ՀՀ-ում ընտրողների թիվը նվազել է․ որոնք են հիմնական պատճառները

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՀՀ-ում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Ինչպե՞ս է ձևավորվել ընտրողների ցուցակը

Ըստ պաշտոնական պարզաբանման՝ ընտրական իրավունք ունեցողների ցուցակը կազմելիս հիմք են ընդունվել հետևյալ չափանիշները․

  • անձի՝ ՀՀ վավեր քաղաքացի լինելու հանգամանքը,
  • 18 տարին լրացած լինելը,
  • անձնագրի ժամկետը պետք է լրացված լինի ընտրությունների օրվանից առավելագույնը 6 ամիս առաջ։ 

2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 581 093 մարդ։ Ստացվում է՝ նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թիվը այս տարի նվազել է շուրջ 100 հազարով: 

«Մենք շարունակում ենք պնդել, որ 2022-ից ի վեր քաղաքացիության դիմումները եռակի աճել են, դրան գումարած Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիները։ Այս ընտրություններին ընտրողների թվի այդպիսի տարբերության պատճառն այն է, որ 2021 թվականի հաշվարկի ժամանակ անկախ նրանից, թե անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրանալուց որքան ժամանակ է անցել, հաշվի են վերցվել։ Հիմա հաշվի են վերցվել այն անձինք, որոնց անձնագրի ժամկետը լրացած է ոչ ավելի, քան 6 ամիս»,- ասաց Նելլի Դավթյանը։ 

Նրա խոսքով՝ թիվը կփոխվի, երբ ընտրություններից 41 օր առաջ հրապարակվի ընտրողների նախնական ցուցակը։ 

Քաղաքացիները կարող են ստուգել, թե արդյոք իրենց անունը կա ցուցակում, թե ոչ։ Չլինելու դեպքում ժամանակ կունենան քայլեր ձեռնարկելու։  

Եթե քաղաքացին ժամկետանց փաստաթղթով է և դա մինչև 6 ամիս ժամկետի մեջ տեղավորվում է, ու ցանկանում է գնալ, քվեարկել, ապա պետք է ընտրությունների օրը կամ դրանից 5 օր առաջ մոտենա որևէ տարածքային ստորաբաժանում և դիմում ներկայացնի, որպեսզի համապատասխան տեղեկանք ստանա։ 

Եթե ընտրությունների օրը փաստաթուղթը ժամկետանց է լինելու ավելի քան 6 ամիս, ապա անձի անունը չի լինելու ընտրացուցակներում։ Այնպես որ, անհրաժեշտ է մոտենալ ու անձնագրի փոխանակման դիմում ներկայացնել։ 

Միգրացիայի ծառայությունը կտրամադրի ժամանակավոր ձևաթուղթ, որը կվկայի նոր անձնագիր ստանալու մասին, և քաղաքացին կկարողանա իրացնել իր ընտրական իրավունքը։ Բոլոր այն անձինք, որոնց 18 տարին լրացած է և ՀՀ քաղաքացի են, ունեն ընտրելու իրավունք։ Կապ չունի, թե քանի տարի ՀՀ-ում չեն  գտնվել կամ գտնվել են կարճ ժամանակով։ 

Քվեարկության օրը ծառայության գրասենյակները բաց են լինելու առավոտյան 08։00-ից մինչև 20։00-ն։ Նելլի Դավթյանը հայտնեց, որ շրջիկ կենտրոնները ևս գործելու են, իսկ տարածքային դատարաններն աշխատելու են արտահերթ ռեժիմով, որպեսզի ընտրելու իրավունքի վիճարկման որոշումը նույն օրն էլ լինի։

Անի Թամրազյան