Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավ է հարձակման ենթարկվել

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄԷ-ի ափերի մոտ՝ Դուբայից շուրջ 57 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լցանավի վրա հրդեհ է բռնկվել այն բանից հետո, երբ անհայտ արկը հարվածել է դրան։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի  Թագավորական նավատորմի Ծովային առևտրի գործողությունների համակարգման կենտրոնը (UKMTO): Խոսքը քուվեյթյան «Ալ-Սալմի» լցանավի մասին է, պարզաբանել է KUNA պետական ​​լրատվական գործակալությունը։

DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ «անհայտ արկը հարվածել է նավին աջ կողմից՝ հրդեհ առաջացնելով նավի վրա»։

«Անձնակազմն անվտանգ է։ Շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չի գրանցվել»,- նշել է UKMTO-ն։

Դուբայի իշխանությունները հայտնում են, որ նավի վրա հրդեհը մարվել է։ Նրանք նաև հայտարարել են, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքով։

Քուվեյթյան KUNA-ն պարզաբանում է, որ նավը «լիովին բեռնված» է եղել և խարսխված է եղել Իրանի կողմից կազմակերպված հարձակման պահին։ Նավի առավելագույն տարողունակությունը գրեթե 320,000 տոննա է։ Գործակալությունը հավելել է, որ «ուղղակի և չարամիտ» հարձակումը վնասել է նավի կմախքը և «ստեղծել նավթի արտահոսքի վտանգ»։

Դուբայում մարտի լույս 31-ի գիշերը մեկ այլ հրդեհ է բռնկվել, երբ խփված հրթիռի բեկորներն ընկել են Ալ-Բադա թաղամասի լքված շենքի վրա: Քաղաքային իշխանությունները հայտնում են, որ շենքի մոտակայքում գտնվող չորս մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Գիշերը այլ երկրների իշխանություններ նույնպես հայտնել են հարվածների մասին: Քուվեյթի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ հետ են մղում «թշնամական և անօդաչու օդային հարձակումները»: Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գիշերը հնչել են ազդանշաններ՝ նախազգուշացնելով հարձակման սպառնալիքի մասին։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է երկրի ուղղությամբ ուղղվող ութ բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին: Ավելին՝ UKMTO-ն հայտնել է երկու հրթիռի վայրէջքի մասին կոնտեյներային նավի մոտ: Այս միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրա նավահանգստային քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա:

Փետրվարի 28-ից ի վեր Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ավիահարվածներ են հասցնում Իրանին, որի հետևանքով սպանվել են գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվում է Իսրայելի և Պարսից ծոցի երկրների վրա։

Իսլամական Հանրապետությունը պնդում է, որ արաբական երկրների վրա հարձակումների թիրախը տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաներն են։ Իրանը հարվածել է Պարսից ծոցի մի քանի երկրներում գտնվող նավթի պահեստների և նավթատար լցանավերի։ Պատերազմի սկզբից ի վեր տուժել են նաև Ադրբեջանը և Կիպրոսը, որը Եվրամիության անդամ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի