ՆԳՆ նախարարը ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցերը

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին: Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Քննարկվել են զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման ու դիմակայունության բարձրացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, ինչպես և վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցեր։

Հաղորդվում է, որ անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի ծառայողների վերապատրաստման հարցերին․ այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի Պետության Կիբեռակադեմիայում Հայաստանի ոստիկանների մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին։ Կողմերը վերահաստատել են տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

«Նախարարը նշանակման կապակցությամբ շնորհավորելով դեսպանին՝ վստահություն է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում երկու երկրների Ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը նոր արդյունքների կհանգեցնի։  Առանձնահատուկ շեշտվել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի Պետությունը, միջազգային տարբեր վարկանիշային ցուցանիշներով, մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների շարքում, ինչը կարևոր հիմք է ներքին անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՆԳՆ հաղորդագրության՝ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։