Կապանում էլեկտրական շչակներ կփորձարկվեն
Սյունիքի մարզի Կապան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ապրիլի 1-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ»,- ասված է հաղորդագրության մեջ։