Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի հետ կապված համալսարանին

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի բանակը հայտարարում է, որ վերջին օրերին հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնում գտնվող Իմամ Հոսեյնի համալսարանի տարածքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական օբյեկտին, գրում է The Times of Israel-ը։

Ըստ զինվորականների՝ համալսարանը, որը նկարագրվում է որպես «ԻՀՊԿ կենտրոնական ռազմական ենթակառուցվածքներից մեկը», ենթադրաբար, օգտագործվել է քաղաքացիական քողի տակ զենքի հետազոտությունների և մշակման, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների և այլ առաջադեմ հնարավորությունների հետ կապված աշխատանքների համար։

Իսրայելական բանակը հայտնում է, որ հարվածը հասցվել է տարածքի մի քանի հիմնական բաղադրիչների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների փորձարկման համար օգտագործվող ստորգետնյա աերոդինամիկ թունելների, քիմիական զենքի հետազոտություններով զբաղվող քիմիական կենտրոնի և զենքի մշակման հետ կապված կենտրոնական ինժեներական համալիրի։

Նախորդ հարվածների ժամանակ նույնպես թիրախավորվել է այս վայրը՝ նշելով, որ համալսարանի անմիջական կապը ԻՀՊԿ-ի հետ և նրա դերը ռազմական կարողությունների զարգացման գործում այն ​​դարձնում են օրինական թիրախ։ Ըստ իսրայելական կողմի՝ հարվածները նպատակ ունեին զգալիորեն խաթարել Իրանի զենքի արտադրության և մշակման կարողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի