ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Յանսե վան Ռենսբուրգ Ալբերտուս Ջերարդուսի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, նա պետք է լքի Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով Անվտանգության դաշնայի ծառայության (ԱԴԾ) հայտարարությանը, գրում է Meduza-ն։

Հատուկ  ծառայության տվյալներով՝ Յանսե վան Ռենսբուրգը «դիտավորյալ կեղծ տեղեկություններ է տրամադրել Ռուսաստան մուտք գործելիս՝ այդպիսով խախտելով Ռուսաստանի օրենսդրությունը»։ Ավելին, ԱԴԾ-ն դիվանագետի աշխատանքում հայտնաբերել է «հետախուզական և դիվերսիոն գործունեության ապացույցներ, որոնք սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը»։

Ծառայությունը գրանցել է նրա կողմից «զգայուն տեղեկատվության ստացում ռուս տնտեսական փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ»։

ԱԴԾ-ն նաև խորհուրդ է տվել ռուսաստանցիներին «բացասական հետևանքներից, այդ թվում՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար», ձեռնպահ մնալ բրիտանացի դիվանագետների հետ հանդիպումներից՝ առանց Արտաքին գործերի նախարարության հաստատման, քանի որ «հետախուզության աշխատակիցները կարող են թաքնվել պաշտոնական դիվանագիտական ​​պաշտոնների քողի տակ»։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ մարտի 30-ին կանչել է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դոլակիյուին, որին «ներկայացրել է խիստ բողոք՝ բացահայտված տեղեկատվության հետ կապված»։

«Մոսկվան չի հանդուրժի չհայտարարագրված բրիտանական հետախուզության աշխատակիցների գործունեությունը Ռուսաստանի տարածքում, և մեր անզիջում դիրքորոշումն այս հարցում կշարունակի ձևակերպվել ազգային անվտանգության շահերին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի