Զորահանդես հաղթող պետությունն է անում․ կորուստներ և զոհեր բերած իշխանության կողմից կազմակերպելը հարցեր է առաջացնում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի և, ընդհանրապես, մասնակցության հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կհայտարարվի կուսակցության ապրիլի 4-ի համագումարում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա դիտարկմամբ, ի տարբերություն վերջին պահին ձևավորված ուժերի, ՀՀԿ-ն ինստիտուցիոնալ կառույց է, որտեղ քաղաքական որոշումները կայացվում են «լայն և բազմաշերտ» քննարկումների արդյունքում։ Ըստ Աբրահամյանի, կուսակցության համար հիմնական չափանիշը ոչ թե ընտրություններում սեփական հնարավորություններն են, այլ այն, թե ինչպես կուսակցության մասնակցությունը կամ չմասնակցությունը կնպաստի ընդհանուր նպատակին՝ իշխանության փոփոխությանը։

«Առաջնահերթը ոչ թե դրված է Հանրապետականի այս կամ այն ձևով ներկայացվածությունը, այլ այն, թե Հանրապետականը ինչպես կարող է առավելագույնը օգտակար լինել ընտրական պրոցեսում հավաքական ընդդիմության հաջողության ապահովմանը», – ընդգծեց պատգամավորը։

Ի պատասխան ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի այն դիտարկման, թե հասարակությունը չի ընդունում նախկին երեք նախագահներին, Աբրահամյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո իր գործունեությամբ նպաստել է, որպեսզի քաղաքական դաշտում հնարավորություններ բացվեն համեմատաբար երիտասարդ սերնդի համար։

Միևնույն ժամանակ, նա ընդունեց, որ ընդդիմությունը չի կարող գոհ լինել իր աշխատանքից, քանի դեռ գերնպատակը՝ իշխանափոխությունը, տեղի չի ունեցել։ 

Տիգրան Աբրահամյանը սպասվող զորահանդեսը դիտարկում է բացառապես նախընտրական համատեքստում՝ այն համարելով իշխանության քարոզչական քայլ։

«Սա ոչ ռազմատենչության դրսևորում է, ոչ էլ հանրային հաշվետվություն, սա ընտրական պրոցեսի մի մաս է՝ ընտրությունների քվեարկությունից ինը օր առաջ այսպես կոչված զորահանդես անցկացնելու և հանրությանը ներկայացնելու տեսանկյունից», – կարծիք հայտնեց նա։

Պատգամավորը նաև մանրամասնեց, որ ինքը, որպես անվտանգության հարցերով զբաղվող պատգամավոր, ցանկություն է հայտնել տեսնելու ձեռք բերված սպառազինությունը։ Սակայն, ըստ նրա, Պաշտպանության նախարարությունը երկու ամիս ձգձգելուց հետո, ի վերջո, մերժել է իր այցը՝ պատճառաբանելով, թե «մեկ հոգու համար որևէ այց չի կազմակերպելու»։ 

Նրա դիտարկմամբ բունկերների և ամրաշինական կառույցների հրապարակային ցուցադրությունը կարող է անվտանգային լուրջ սպառնալիքներ պարունակել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան