Պակիստանը հայտարարել է, որ «առաջիկա օրերին» կարող է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «առաջիկա օրերին» հյուրընկալել ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցությունները՝ երկրի մայրաքաղաքում Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո, որը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման և պատերազմի դադարեցման վրա, գրում է CNN-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաներն աշխատում են Պակիստանում հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու հարցը քննարկելու համար, անցյալ շաբաթ CNN-ին ասել էին վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաները։

«Պակիստանի համար պատիվ կլինի հյուրընկալել և նպաստել երկու կողմերի միջև բովանդակալից բանակցություններին՝ շարունակվող հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման համար»,- Իսլամաբադում չորս երկրների միջև խորհրդակցությունների երկրորդ փուլի ավարտին արված հայտարարության մեջ ասել է Պակիստանի արտգործնախարար Իշաք Դարը։

Նա նաև հայտնել է, որ նախարարներին տեղեկացրել է Իսլամաբադում ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների հեռանկարների մասին՝ հավելելով, որ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները «լիակատար աջակցություն» են հայտնել նախաձեռնությանը։

Դարն ասել է, որ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները «լիակատար աջակցություն և վստահություն են հայտնել Իսլամաբադի ջանքերի նկատմամբ»՝ բանակցությունները խթանելու համար։ Միաժամանակ, նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որոնք նույնպես աջակցել են Պակիստանի նախաձեռնությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի