Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որևէ խնդիր չի տեսնում, որ «Անատոլի Կոլոդկին» լցանավը ռուսական նավթ հասցնի Կուբա, գրում է Meduza-ն։

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Վաշինգտոնը դեմ  չէ, եթե Կուբան  ռուսական նավթ ստանա, քանի որ այն անհրաժեշտ է «գոյատևման համար»։

«Եթե որևէ երկիր ցանկանում է հենց հիմա նավթ ուղարկել Կուբա, ես որևէ խնդիր չունեմ դրա հետ՝ լինի դա Ռուսաստանը, թե որևէ այլ մեկը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հարցին՝ արդյո՞ք դա կօգնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Թրամփը պատասխանել է. «Ինչպե՞ս դա կօգնի նրան։ Նա կորցրել է նավթով լցանավեր։ Եթե նա ուզում է դա անել, կամ մեկ այլ երկիր ուզում է, ինձ համար միևնույն է։ Դա որևէ ազդեցություն չի ունենա։ Կուբան ավարտված է. նրանք ունեն վատ ռեժիմ, շատ վատ և կոռումպացված ղեկավարություն։ Ես կնախընտրեի թույլ տալ, որ այն [լցանավը] անցնի, լինի դա ռուսական, թե որևէ այլ մեկի։ Մարդկանց անհրաժեշտ է ջեռուցում, օդորակիչ և մնացած ամեն ինչ»։

The New York Times-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ ափամերձ պահպանությունը թույլատրել է «Անատոլի Կոլոդկին» լցանավին հասնել Կուբայի ափեր: MarineTraffic-ի տվյալների համաձայն՝ մսրտի 29-ի երեկոյան նավը գտնվել է Կուբայի տարածքային ջրերից մի քանի մղոն հեռավորության վրա:

Լցանավը, որը տեղափոխում էր 100,000 տոննա նավթ, արդեն իսկ ժամանել է Կուբա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությանը։ Նավը սպասում է բեռնաթափման Մանսաս նավահանգստում, հայտնել են գերատեսչությունից՝ ընդգծելով, որ այն տեղափոխում է «մարդասիրական բեռ»։

Սա առաջին էներգետիկ բեռնափոխադրումն է կղզի գրեթե երեք ամսվա ընթացքում, այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը սկսեց Կուբայի էներգետիկ շրջափակումը։

Հաղորդվում է, որ «Անատոլի Կոլոդկին» նավով տեղափոխվող նավթի ծավալը Կուբային մի քանի շաբաթ էներգիայով կապահովի։

«Անատոլի Կոլոդկին» նավը մարտի 9-ին դուրս է եկել Ռուսաստանի Պրիմորսկ քաղաքից՝ պաշտոնապես որպես նպատակակետ նշելով ԱՄՆ-ի Ատլանտիս քաղաքը։ Վաշինգտոնը նավը և դրա սեփականատեր «Սովկոմֆլոտ»-ը ներառել է իր պատժամիջոցների ցանկում դեռևս 2024 թվականին։

ԱՄՆ Ֆինանսների նախարարության ներկայիս լիցենզիայի համաձայն՝ Վաշինգտոնը թույլատրում է ռուսական նավթի և նավթամթերքի առաքումը, եթե դրանք բեռնվել են նավերի վրա մինչև մարտի 12-ը: Սակայն լիցենզիան ներառում է կետ, որն արգելում է Կուբայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ուկրաինայի բռնակցված տարածքների հետ կապված գործարքները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի