Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել

Լուրեր

20.05.2026 | 15:03
Էրդողանը և ֆոն դեր Լեյենը Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածությունն են քննարկել
20.05.2026 | 14:55
Բոլորով գնացինք իրան կարգեցինք մեզ ղեկավար, հիմա պետք է մեր սխալն ուղղենք. Դավիթ Անանյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 14:49
Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր
20.05.2026 | 14:40
Բրիտանիան մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով
20.05.2026 | 14:31
Հայ աշակերտը մրցանակ է ստացել ԱՄՆ-ում անցկացվող Regeneron ISEF 2026 միջազգային գիտական մրցույթում
20.05.2026 | 14:22
Լիտվայում ԱԹՍ-ների պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել. երկրի ղեկավարությունը տեղափոխվել է ապաստարաններ
20.05.2026 | 14:15
«Սաութհեմփթոնը» լրտեսության համար զրկվել է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից
20.05.2026 | 14:02
Հայտնաբերվել է երիտասարդին դանակահարած անձը․ նա ձերբակալվել է
20.05.2026 | 13:54
Ուկրաինական ԱԹՍ-ները Նիժնի Նովգորոդում նավթավերամշակման գործարանի վրա են հարձակվել
20.05.2026 | 13:46
Իմ հայրենիքը չեմ կարող փոխել «ցեմենտի զավոդի» հետ․ Ծառուկյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:38
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
20.05.2026 | 13:33
«Մուկ տշելու» ակցիա․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ իր երկրի տարածքում ընկել են ենթադրաբար ուկրաինական երկու անօդաչու սարքեր։ Այդ մասին կիրակի՝ մարտի 29-ին, հաղորդում է ֆիննական YLE հեռուստառադիոընկերությունը։ Ավելի վաղ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հարավարևելքում՝ ծովային գոտում և Ռուսաստանի հետ սահմանի մոտ, նկատվել են մի քանի «դանդաղ շարժվող օբյեկտներ»։

Ինչպես նշում է YLE-ն, դրոններից մեկը կործանվել է Կոուվոլա քաղաքի հյուսիսում, իսկ երկրորդը՝ նրա արևելքում։ Ոստիկանությունը շրջափակել է անօդաչու սարքերի ընկնելու վայրերը և սկսել է միջադեպի հետաքննություն։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Օրպոն անօդաչուների ընկնելը անվանել է «տարածքային ամբողջականության խախտում»։

«Հավանաբար դրանք ուկրաինական անօդաչուներ են, սակայն հանգամանքները պարզվում են, և մենք ավելի ուշ կհաղորդենք մանրամասները»,- հավելել է նա։ Վարչապետը նաև նշել է, որ վերջերս ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի այն շրջաններին, որոնք սահմանակից են Ֆինլանդիային։

Մարտի 29-ի երկրորդ կեսին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է, որ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ հարված է հասցրել Բալթիկ ծովի խոշորագույն ռուսական նավթային նավահանգստին՝ Լենինգրադի մարզի Ուստ-Լուգային։

Մարտի վերջին Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց օդային տարածք են ներխուժել ենթադրաբար ուկրաինական անօդաչուներ։ Մարտի 23-ի գիշերը մի դրոն ընկել էր Լիտվայում։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ խոսքը վերաբերում է անօդաչու սարքի, որը մասնակցել էր Լենինգրադի մարզի ուղղությամբ հարվածին, սակայն շեղվել էր ուղուց՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության պատճառով։

Մարտի 25-ի գիշերը մեկ դրոն ընկել էր Լատվիայի Կրասլավայի շրջանում, իսկ մյուսը բախվել էր Էստոնիայի Աուվերեի էլեկտրակայանի խողովակին։

Ինչպես գրում է Delfi-ն, այս միջադեպերից հետո ռուսական պրոկրեմլյան լրատվամիջոցները սկսել են պնդել, թե Բալթյան երկրները իբր լռելյայն թույլ են տվել ուկրաինական անօդաչուների թռիչքը իրենց տարածքով՝ Ռուսաստանի թիրախներին հարվածելու համար։

Լատվիայի պաշտպանության նախարարությունը նման հայտարարությունները անվանել է «մեծածավալ, համակարգված տեղեկատվական գործողություն» Կրեմլի կողմից, որի նպատակն է վարկաբեկել ՆԱՏՕ-ն, պառակտել հասարակությունը և թուլացնել Ուկրաինային աջակցությունը։