Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել․ ՔԿ

Լուրեր

14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 26-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել խորհրդարանի շենքի հարևանությամբ՝ Դեմիրճյան փողոցում։ 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատները պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի մուտքի մոտ էին հավաքվել։ Ըստ համացանցում հրապարակված կադրերի՝ թիկնազորի ուղեկցությամբ անցնում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անհետ կորած զինծառայողների ծնողներից երկուսը նրան հարցեր էին ուղղում, խոսակցությունը հարթ չէր ընթանում, ԱԺ նախագահը հեռանում է։ Հետո, ըստ հրապարակված կադրերի, որոշ հեռավորության վրա տեղի է ունենում «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Միքայել Մարգարյանի հետ միջադեպը, Սիմոնյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք է հնչում, ինչին ԱԺ նախագահն իր հերթին պատասխանում է հայհոյանքով։

Միջադեպից հետո ինչպես Մարգարյանը, այնպես էլ կուսակցության անդամ Արսեն Վարդանյանը բերման էին ենթարկվել։

Եվգենյա Համբարձումյան