Թրամփը ցանկանում է ՆԱՏՕ-ի որոշ երկրների զրկել ձայնի իրավունքից․ The Telegraph

Լուրեր

28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
28.03.2026 | 17:04
Կարեն Վարդանյան. Ես ինձ բելառուս եմ համարում
28.03.2026 | 16:58
Լիբանանի հարավում Իսրայելի ավիահարվածի հետևանքով 2 լրագրող է զոհվել
28.03.2026 | 16:40
Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել․ ՔԿ
28.03.2026 | 16:35
Իրավիճակը Կապանում՝ տեղացած հորդառատ անձրևներից հետո
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ի անդամներին որոշումների ընդունման ժամանակ ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, եթե նրանք չհասնեն ՀՆԱ-ի 5%-ին համարժեք պաշտպանական ծախսերի նպատակային ցուցանիշին, հաղորդել է The Telegraph թերթը։

Սպիտակ տան ղեկավարը այս տարբերակն ուսումնասիրում է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները հրաժարվել են նավեր ուղարկել՝ Օրմուզի նեղուցը ապաշրջափակելու համար։

«Մեր հիասթափությունը եվրոպացիներից իրական էր»,- նշել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։

«Ցանկացած երկիր, որը չի հատկացնում 5%, չպետք է ձայնի իրավունք ունենա ՆԱՏՕ-ում ապագա ծախսերի վերաբերյալ որոշումների ընդունման ժամանակ»,- հավելել է նա։

Ձայնի իրավունքը կարևոր է դաշինքի ընդլայնման, համատեղ առաքելությունների իրականացման և Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառման որոշումների ժամանակ։

«Չի կարելի ձայնի իրավունք տալ նրանց, ովքեր իրենց բաժինը չեն վճարում։ Մենք պետք է հստակ հասկացնենք, որ այն, ինչ արեցին Իսպանիան և Մեծ Բրիտանիան, անընդունելի է»,- նշել է աղբյուրը։

2025 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա ծախսել է ՀՆԱ-ի 2.33%, ինչը միայն փոքր-ինչ գերազանցում է Ռումինիայի, Բուլղարիայի և Հյուսիսային Մակեդոնիայի ցուցանիշները։

ԱՄՆ նախագահի մերձավոր աղբյուրները հայտնել են, որ նա նաև դիտարկում է ամերիկյան զորախմբի դուրսբերումը Գերմանիաից։ Թրամփը այս քայլը քննարկում է 2025 թվականին պաշտոն վերադառնալուց ի վեր։

Ներկայում ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները պաշտպանության վրա ծախսում են առնվազն ՀՆԱ-ի 2%։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը պետք է մշակած լինի 5% նպատակին հասնելու ծրագիր հուլիսի 7-8-ին Անկարաում կայանալիք գագաթնաժողովում։

Մի շարք ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ նշել են, որ ԱՄՆ-ը դեռ պաշտոնապես չի ներկայացրել այս ծրագրերը Բրյուսելում գտնվող դաշինքի կենտրոնակայանում, սակայն ամերիկացի պաշտոնյաները տարբեր քննարկումներում առաջ են մղել նոր մոդելի գաղափարը։