0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անշարժ գույք փնտրողներից մինչև ներդրողներ՝ բոլորն այս օրերին մեկ վայրում են՝ Մերիդիան էքսպո կենտրոնում։ «TOON EXPO»-ն համախմբել է ոլորտի ավելի քան 150 ընկերությունների: Արդեն 3-րդ տարին անընդմեջ «Ամերիաբանկ»-ը մասն է այս իրադարձության` իր հիփոթեքային ճկուն հնարավորություններով, թվային լուծումներով, այս անգամ՝ նաև բացառիկ ու սահմանափակ առաջարկով։

«Էքսպոյի մասնակից հաճախորդները ունեն հնարավորություն ձեռք բերել անշարժ գույք մեզ հետ համագործակցող կառուցապատողներից 0% կանխավճարով։ Սա իրական բացառիկ հնարավորություն է՝ առանց որևիցե նախավճար իրականացնելու ձեռք բերել ձեր երազանքի բնակարանը, անշարժ գույքը»,- ասում է «Ամերիաբանկ»-ի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանը։

«Ամերիաբանկ»-ը հաճախորդներին առաջարկում է նաև ընտրել հիփոթեքային վարկի տոկոսադրույքը․ 12,75%, կամ 12,9%՝ 2% քեշբեքի հնարավորությամբ։ Բանկը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքը հիփոթեքային շուկայում՝ շուրջ 23.1% մասնաբաժնով, իսկ վարկային պորտֆելը գերազանցում է 365 միլիարդ դրամը։

Բանկի ներդրումային վարկերի միջոցով ֆիզիկական անձինք կարող են գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և ստանալ լրացուցիչ եկամուտ: Հայաստանում տուն գնել ցանկացողների համար էլ հատուկ առաջարկների պակաս չկա։

«Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները կարող են ձեռք բերել, վերանորոգել և կառուցապատել անշարժ գույք իրենց հայրենիքում՝ ճկուն պայմաններով և պարզեցված գործընթացով»,- ընդգծում է Լիանա Աղայանը։

MyHome թվային հարթակը լավագույն ընկերն է անշարժ գույքի որոնման, գնման, վաճառելու կամ վարձակալելու հարցում: Կարևոր է նշել, որ Վերջին մեկ տարվա ընթացքում հարթակի օգտատերերի թիվն աճել է շուրջ 60 տոկոսով։  MyHome-ի զարգացման կարևոր ուղղություններից մեկը գույքի ձեռքբերման ամբողջական շղթայի ապահովումն է՝ ոչ միայն գնման, այլև հետագա փուլերի համար։ Այդ նպատակով հարթակում ներդրվել է նաև վերանորոգման հաշվիչ, որը թույլ է տալիս օգտատերերին նախապես գնահատել հնարավոր ծախսերը։

«Սա հնարավորություն է ընձեռում կայացնել ֆինանսական ավելի պլանավորված և ավելի հասկացված որոշումներ դեռևս գույքի փնտրման փուլում»,- ասում էր «Ամերիաբանկ»-ի պրոդուկտի իրագործման մենեջեր Տիգրան Գրիգորյանը։

Բացի այդ, հարթակի օգտատերերը կարող են օգտվել մինչև 40% զեղչից շուրջ 60 գործընկեր խանութների կողմից:

«Անհրաժեշտ է միայն գրանցվել MyHome-ում, ստանալ պրոմո կոդը, ներկայացնել այն գործընկեր կազմակերպությանը»,- նշում է «Ամերիաբանկ»-ի պրոդուկտի իրագործման մենեջերը։

TOON EXPO-ն այս տարի ավելի մասշտաբային է, ներդրումային շեշտադրմամբ։ Շատ են նաև ցուցահանդեսին մասնակից միջազգային ընկերությունները։

Ցուցահանդեսը տարիների ընթացքում դարձել է կարևոր հարթակ անշարժ գույքի շուկայի համար․ նախորդ 5 ցուցահանդեսների ընթացքում իրականացվել է ավելի քան 750 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք։

Դե ինչ, մեծ երազանքներն իրագործելու համար շտապեք Մերիդիան էքսպո կենտրոն մինչև մարտի 29-ը ներառյալ: 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան