Մինչև 5 միլիոն դրամ զեղչ․ Art-Residence-ի հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ում

Լուրեր

27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
Բոլորը

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային  TOON EXPO ցուցահանդեսին «Արթ Ռեզիդենս» ընկերությունը ներկայացնում է իր խոշոր նախագծերը՝ հատուկ առաջարկներով ու զեղչերով։

«Էքսպոյի շրջանակում հաճախորդներին առաջարկում ենք մինչև 5 միլիոն զեղչ, հավելյալ խաղարկություններով զեղչը կարող է ավելանալ: «Ֆասթ Բանկի» և «Ինեկոբանկի» հետ ունենք ակցիաներ՝ ցածր տոկոսադրույքով հիփոթեք»,- ասում է «Արթ Ռեզիդենս» ընկերության  գործադիր տնօրեն Նվեր Սաֆարյանը։

2020 թվականին հիմնադրված «Արթ Ռեզիդենս»-ը մասնագիտացած է բնակելի և սոցիալական ծրագրերի նախագծման ու շինարարության ամբողջական գործընթացում՝ սկսած գաղափարից մինչև վերջնական իրագործում և վաճառք։ Ընկերության նախագծերը նախատեսված են ոչ միայն բնակարան ձեռք բերելու, այլև ամբողջական կենսամիջավայր ստեղծելու համար։

«Էքսպոյի շրջանակներում ներկայացնում ենք «Ծաղկաձոր Հիլս» համալիրը, որը մյուս տարի կտանք շահագործման, «Գարուն» համալիրը, որը դարձյալ մյուս տարի կհանձնենք շահագործման, և «Պարկ Բիլդինգ» համալիրը, որն այս տարի շահագործման կհանձնենք»,- նշում է Նվեր Սաֆարյանը։

«Ծաղկաձոր Հիլս»-ը մեծամասշտաբ բնակելի համալիր է՝ բաղկացած 60 վիլլայից և բազմահարկ շենքերից։ Համալիրն ունի զարգացած ներքին ենթակառուցվածքներ, 24/7 անվտանգություն և կոնսիերժ ծառայություն։ Նախագիծը նաև դիտարկվում է որպես ներդրումային հնարավորություն՝ կայուն եկամտաբերության մոդելով՝ մասնագիտական կառավարման միջոցով։ «Ծաղկաձոր Հիլս»-ը, ըստ ընկերության գործադիր տնօրենի, առանձնանում է իր յուրահատուկ մոտեցմամբ։

«Ունի  20% կառուցապատում, այսինքն՝ մնացածը կանաչ գոտի է: Ունի սեփական անտառ՝ 1 հեկտար։ «Ծաղկաձոր Հիլսում» գործում է նաև եկամտահարկի վերադարձը»,- ընդգծում է ընկերության գործադիր տնօրեն Նվեր Սաֆարյանը։

«Գարուն» բնակելի համալիրը կառուցվում է Բուսաբանական այգու հարևանությամբ՝ բնությանը մոտ կյանքի գաղափարով։ Այն նախատեսված է մեծամասշտաբ բնակության համար՝ 2-ից 5 սենյականոց բնակարաններով և պենտհաուսներով։ Համալիրում առանձնանում է շուրջ 4000 քմ կանաչապատ տարածք, «A» դասի էներգախնայողության սերտիֆիկացում, 24/7 անվտանգություն և ընդարձակ ենթակառուցվածքներ՝ ներառյալ հասարակական տարածքներ և մեծ ավտոկայանատեղ։

«Պարկ Բիլդինգ» համալիրը, որն այս տարի է շահագործման հանձնվելու, Դավթաշենում գտնվող փոքրածավալ պրեմիում դասի բնակելի համալիր է՝ բաղկացած 18 բնակարանից։ Այն առանձնանում է անհատական նախագծմամբ և բարձր տեխնոլոգիական լուծումներով։

«Ղափանցյան 3»-ը Հրազդանի կիրճի հարևանությամբ է՝ բնությանը մոտ և քաղաքային աղմուկից հեռու միջավայրում։ Այն նախատեսված է էկոլոգիապես մաքուր կյանքի համար՝ ավելի քան 3000 քմ կանաչապատ տարածքով և խաղահրապարակով։ Համալիրը բաղկացած է երկու 16-հարկանի շենքերից՝ բնակելի և հասարակական տարածքներով, ինչպես նաև ընդարձակ ստորգետնյա ավտոկայանատեղով։ Այս նախագծի բոլոր բնակարաններն արդեն վաճառված են։

«Արթ Ռեզիդենս» ընկերությունն արդեն իրականացրել է ավելի քան 150 հազար քմ կառուցապատում և շարունակում է ընդլայնել իր գործունեությունը։  Գործունեությունը հիմնված է ժամանակակից կառավարման սկզբունքների վրա՝ ներառելով նախագծերի պլանավորում, համակարգում և ամբողջական վերահսկողություն՝ ապահովելով որակ, թափանցիկություն և ժամկետների պահպանում։

«Առաջնային խոչընդոտը լոգիստիկան է՝ ապրանքների ուշ մատակարարումը, բայց արագ լուծումներ ենք գտնում»,- ասում է Սաֆարյանը։

Չնայած այդ դժվարություններին՝ գործադիր տնօրենը նշում է՝ վաճառքների տեմպերից դժգոհ չեն․ նախագծերի շուրջ 70 տոկոսն արդեն վաճառված է։

«Արթ Ռեզիդենս»-ի գործունեության հիմքում ընկած է «հասանելի շքեղություն» գաղափարախոսությունը՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից, հարմարավետ և բարձրորակ բնակելի միջավայրեր՝ մատչելի գնով։

Ընկերության նպատակն է զարգացնել բնակելի միջավայրերի որակը Հայաստանում՝ առաջարկելով ժամանակակից լուծումներ և բարձրացնելով կառուցապատման չափանիշները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան