TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսը՝ TOON EXPO-ն։ Սա այն հարթակն է, որտեղ հնարավոր է ծանոթանալ շուկայի առաջարկներին և գնել բնակարան հենց տեղում։

«Ներկայացված է շուրջ 150 քաղաքաշինական նախագիծ Հայաստանից՝ Երևանից և մարզերից, 50-ից ավելի նախագծեր 11 տարբեր երկրներից: Որ պատկերացնեք աշխարհագրությունը՝ Եգիպտոսից մինչև Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կիպրոս, Թայլանդ, Իսպանիա, Հունաստան՝ այս բոլոր երկրներում մենք ունենք գործընկերներ, որոնք այստեղ ներկայացնում են իրենց անշարժ գույքը»,- նշում է Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։

Տեղական և միջազգային շուրջ 150 ընկերություններ իրենց առաջարկները ներկայացնելու են 3 օր՝ մինչև մարտի 29-ը ներառյալ՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում։ Ցուցահանդեսի կազմակերպիչը «Բիգ փրոջեքթս» ընկերությունն է։ 

TOON EXPO-ին միացած Hay Develop ընկերությունից ընդգծում են՝ այցելուների հոսքը սկսվել է առավոտից։ TOON EXPO-ի շրջանակում կառուցապատող ընկերությունը ներկայացնում է «Hay View» և  «Monument 21» նախագծերը՝ հատուկ առաջարկներով։

«Մենք մասնակցել ենք բոլոր TOON EXPO-ներին, շատ գոհ ենք արդյունքներից, շարունակելու ենք մասնակցել։ TOON EXPO-ի շրջանակներում ունենք 20,000 դրամի զեղչ բոլոր բնակարանների համար երկու պրոյեկտով և խաղարկում ենք 2 միլիոն դրամի երկու վաուչեր «Hay View» նախագծից և մեկ վաուչեր 2 միլիոն դրամի «Monument 21» նախագծից»,- ասում է Hay Develop ընկերության վաճառքների բաժնի ղեկավար Հարություն Խաչատրյանը։

Խաղարկությանը մասնակցելու համար այցելուներին անհրաժեշտ է պարզապես գրանցվել և համապատասխան կտրոնը գցել տարայի մեջ։ Հաղթողները հայտնի կդառնան ցուցահանդեսի վերջին օրը՝ մարտի 29-ին։ 

Ցուցահանդեսին ներկայացված են ոչ միայն բնակարաններ, այլ նաև ներդրումային նախագծեր՝ հյուրանոցային ապարտամենտներից մինչև արագ կառուցվող տներ։ SIPSHEN ընկերությունը ներկայացնում է միանգամից մի քանի ուղղություն՝ թե՛ բնակելի, թե՛ հյուրանոցային։

«Մեր ընկերությունը ներկա պահին ֆինանսավորում է և կառուցում է մի քանի պրոյեկտներ: Պրոյեկտներից մեկը, որտեղ մեր ընկերությունը որպես գլխավոր ներդրող է, «Best Western Premier»-ն է՝ առաջին «Best Western Premier» հյուրանոցը Հայաստանում: Սա չորսաստղանի միջազգային հյուրանոցային ցանցի հյուրանոց է, որը գտնվում է Հայաստանում: Երկրորդ պրոյեկտը, որը մեր ընկերությունը այսօր ներկայացնում է, կոչվում է «Wine Village»: Սա 30 տներից կառուցված քոթեջային համալիր է, որը կառուցվում է Աշտարակում՝ Փարպիում»,- ներկայացնում է SIPSHEN ընկերության «White Garden» և «Wine Village» նախագծերի համահիմնադիր և կոմերցիոն տնօրեն Էդգար Դավթյանը։

Հնարավոր է նաև տուն պատվիրել ընկերությունից՝ 84 պատրաստի նախագծերից կամ ձեր նախընտրած տարբերակով։ Ընկերությունն այդ տունը կառուցում է ընդամենը 4 շաբաթում, 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է 300 դոլարից։ Ընկերությունը TOON EXPO-ին մասնակցում է արդեն երկրորդ անգամ՝ այս տարի ավելի մեծ ներկայացվածությամբ։

«TOON EXPO-ի շրջանակում մենք առաջարկում ենք 50% զեղչ ապարտամենտներին «Best Western Premier» հյուրանոցում։ Մասնակցելու համար պետք է մոտենալ մեր ստենդին, թողնել հայտ, և կիրակի օրը կկայանա խաղարկությունը»,- նշում է Դավթյանը։

Նախագիծը դեռ կառուցման փուլում է, սակայն ներդրողները կարող են արդեն այս փուլում ձեռք բերել ապարտամենտներ։ Ընկերության ներկայացրած մոդելը ենթադրում է, որ գնորդը կարող է գնել գույքը և այն փոխանցել կառավարման՝ ստանալով եկամուտ 65 տոկոսի չափով։

Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են նաև միջազգային շուկայում գործող ընկերություններ, որոնք փորձում են հայկական շուկայի համար բացել նոր հնարավորություններ: Նրանցից մեկը ներկայացնում է Չեխիայի անշարժ գույքի շուկան՝ առաջարկելով ինչպես ներդրում, այնպես էլ կայուն եկամտի հնարավորություն։ Ընկերությունը գործում է երկու ուղղությամբ՝ կառուցապատում և վաճառք։

«Չեխիայի անշարժ գույքը շատ հետաքրքիր է․ ամեն տարի 10% կապիտալիզացիա է լինում, այսինքն՝ ամեն տարի 10%-ով թանկանում է, և  վարձակալությունից 4% փող եք ստանում։ Կարող եք գնել բնակարան և տալ մեզ վարձով, մենք ձեզ տանք 4% եկամտավարձ»,- ասում է iHomes Real Estate և iEnergy Stav-ի հիմնադիր տնօրեն Նորայր Ջավուկցյանը։

Չնայած առաջին մասնակցությունն է TOON EXPO-ին, արդեն նկատվում է հետաքրքրություն այցելուների կողմից՝ ընդգծում է Ջավուկցյանը։ Ցուցահանդեսին մասնակցելու որոշումը, ըստ նրա, պայմանավորված է ինչպես էքսպոյի դրական համբավով, այնպես էլ գործարար միջավայրի հնարավորություններով։ Դե իսկ Էքսպոյի շրջանակում ընկերությունը ներկայացնում է նաև հատուկ առաջարկ։

Մասնակիցների գնահատմամբ՝ TOON EXPO-ն էական ազդեցություն ունի վաճառքների վրա՝ հատկապես այն պատճառով, որ մեկ վայրում միաժամանակ ներկայացվում են բազմաթիվ նախագծեր։

Այս տարվա ցուցահանդեսի ամենաաննախադեպ ցուցանիշը նախապես գրանցված այցելուների թիվն է՝ 23 հազար, այդ թվում՝ աշխարհի 27 երկրներից, ինչը, ըստ կազմակերպիչների, վկայում է, որ հայկական անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրությունը դուրս է գալիս երկրի սահմաններից։

TOON EXPO INVEST 2026-ին միացել են նաև Երևանի քաղաքապետարանն ու Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ ներկայացնելով ներդրումային նախագծեր։ TOON EXPO-ն այցելուների համար ապահովել է նաև հարմարավետ միջավայր․ գործում են անվճար փոխադրամիջոցներ Հանրապետության հրապարակից դեպի Մերիդիան, ինչպես նաև սննդի, սուրճի և մանկական անկյուններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան