Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և G7-ի նրա գործընկերները քննադատություններով են փոխանակվել Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ՝ կասկած հայտնելով, որ Եվրոպան կզիջի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցում ռազմական օգնության պահանջներին, գրում է Bloomberg-ը։

«Միացյալ Նահանգներին անընդհատ խնդրում են օգնել պատերազմի ժամանակ։ Սակայն երբ ԱՄՆ-ն կարիք ուներ, նա դրական արձագանքներ չստացավ»,- նախքան G7-ի հանդիպմանը մեկնելն ասել է Ռուբիոն՝ նկատի ունենալով Ուկրաինան, նախքան G7-ի հանդիպմանը մեկնելը։

Եվրոպացիները մերժել են Թրամփի առաջարկը՝ իրենց նավատորմերը ներգրավելու Հորմուզի նեղուցի բացմանը՝ ասելով, որ կօգնեն, երբ հրթիռները դադարեն թռչել։ Մինչդեռ, Եվրոպայում գտնվող ԱՄՆ բազաները կարևոր դեր են խաղացել պատերազմական ջանքերում, և որոշ եվրոպական բազաներ ապահովել են լոգիստիկ աջակցություն։

«Պետք է ասեմ, որ դա նյարդայնացնող է»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Deutschlandfunk ռադիոյին՝ Ռուբիոյի հետ նախատեսված հանդիպումից առաջ:

Նա նշել է, որ Գերմանիան դեռևս հստակ խնդրանք չի ստացել ամերիկյան կողմից․ «Այս պահին նման գործողության համար մեզ իրավական պահանջները չեն բավարարվում: Եվ այս պահին մեզ ուղղված կոնկրետ խնդրանք չկա՝ գործողություններ ձեռնարկելու համար»:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրոն, իր հերթին, հայտնել է, որ պլանավորումն ընթացքի մեջ է:

«Դա տեղի կունենա նախ ռմբակոծությունների ավարտից հետո։ Մենք նման առաքելություն ենք պատրաստում բոլոր պատրաստակամ գործընկերների հետ: Բայց մենք շատ հստակ հայտարարել ենք, որ այս պատերազմը մեր պատերազմը չէ, և մենք չենք ուզում խճճվել դրա մեջ»,- ասել է նա Bloomberg TV-ին:

Ուկրաինան մնում է Եվրոպայի գլխավոր մտահոգությունը, որի առաջնորդները փորձում են մեկուսացնել Ռուսաստանին՝ կապելով երկու պատերազմները։ ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալասը հինգշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանին տրամադրում է հետախուզական տվյալներ՝ ամերիկացիներին թիրախավորելու և սպանելու համար, ինչը նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը հերքել է ֆրանսիական հեռուստատեսությամբ։

«Իրանի կողմից Ռուսաստանին տրամադրված անօդաչու թռչող սարքերը ներգրավված են եղել հակամարտության մեջ Ուկրաինայի կողմից, բայց մենք նաև տեսել ենք Ռուսաստանի կողմից Իրանին ցուցաբերվող աջակցությունը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը։

«Ուկրաինան Ամերիկայի պատերազմը չէ, այնուամենայնիվ, մենք այդ պայքարում ավելի շատ ներդրում ենք ունեցել, քան աշխարհի որևէ այլ երկիր։ Այսպիսով, սա կլինի մի բան, որը պետք է ուսումնասիրել, որը նախագահը պետք է հաշվի առնի ապագայում»,- հակադրվել է Մարկո Ռուբիոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի