Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի դեմ գրեթե չորս շաբաթ առաջ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ, վիրավորվել՝ 20,000-ը, հայտնել է Իրանի Կարմիր մահիկը, գրում է CNN-ը։

«Մարդասիրական իրավիճակն արագորեն վատթարանում է։ Թեհրանը, որը մոտ 9 միլիոն բնակչություն ունի, լիովին դատարկ է թվում»,- մամուլի ասուլիսում ասել է կազմակերպության Իրանի պատվիրակության ղեկավար Մարիա Մարտինեսը։

Ըստ նրա՝ մեկ փրկարար իր ընտանիքի անդամների մարմինները հայտնաբերել է հարվածի հետևանքով ավերված շենքի փլատակների տակ:

«Ղոմում մեկ այլ առաջին արձագանքող փրկարար փրկարար փրկել է իր մորաքրոջը և նրա ամուսնուն՝ մի փոքր երեխայի հետ»,- հավելել է  նա։

Ավիահարվածներից մեծ վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքների մեծ մասին, այդ թվում՝ մոտ 289 բժշկական հաստատության, ինչպես նաև 600 դպրոցի և կրթական հաստատության։ Հարձակման են ենթարկվել մարդասիրական կազմակերպության կենտրոններից 17-ը, վնասվել կամ ոչնչացվել է գրեթե 100 շտապօգնության մեքենա։

Մարտինեսն ասել է, որ գնաճը, որն արդեն իսկ լայն տարածում ուներ Իրանում պատերազմի սկսվելուց առաջ, ավելի է կտրուկ աճել։ Դա «լուրջ սահմանափակում է անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ սննդի և դեղորայքի հասանելիությունը», մինչդեռ հարավային Իրանի որոշ քաղաքներ «բախվում են ջրի և էլեկտրաէներգիայի անջատումների», իսկ երկիրը շարունակում է մնալ համազգային ինտերնետի անջատման իրավիճակում։

CNN-ը նշում է, որ իրանական ռեժիմը պատերազմի առաջին մի քանի օրերից ի վեր պաշտոնական զոհերի թիվը չի հրապարակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի