Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է

Լուրեր

03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Բոլորը

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է։ Factor TV-ի այս տեղեկությունը հաստատում են դատարանից։ Արդարացման դատական ակտը կայացրել է դատավոր Սարգիս Հովհաննիսյանը։

Նշենք, որ Գառնիկ Ստեփանյանը մեղադրվում էր պաշտոնեական անփութության մեջ։ Նրա վերաբերյալ գործը դատարան էր ուղարկվել մոտ 1 տարի առաջ։ Ըստ մեղադրանքի՝ Գառնիկ Ստեփանյանը մահվան ելքով վթարի գործի քննության շրջանակներում է պաշտոնեական անփութություն ցուցաբերել, բայց, փաստորեն, դատարանը գործի քննությամբ կայացրել է արդարացման դատական ակտ։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում դատական ակտը դեռևս տեղադրված չէ, և մեզ մանրամասներ հայտի չեն։

Գառնիկ Ստեփանյանը 2018 թվականից Ոստիկանության կրթահամալիրի, 2019-ից՝ Ռուս-հայկական (Սլավոնական)  համալսարանի դասախոս է։ 2018-ին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, 2019-ին նշանակվել է առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ 2024-ին տեղափոխվել է Վերաքննիչ քրեական դատարան։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո լիազորությունները կասեցվել են՝ մինչև նրա վերաբերյալ քրեական վարույթի ավարտը։

 

Արաքս Մամուլյան