23 տարի առաջ տատից փոխանցված տան համար պատասխանատվության են կանչել «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենին

Լուրեր

27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ,հատուկ զեղչեր,բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.03.2026 | 21:10
Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ
27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:49
Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
Բոլորը

Երեկ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ դիմել է դատարան՝ պահանջելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել․

-Երևան քաղաքում գտնվող 5 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Կենտրոն վարչական շրջանում.
-1 տրանսպորտային միջոց.
-162 միլիոն 812 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը.
-135.297 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ։

Հայտարարությամբ Դատախազությունը հայտնել է նաև, որ Հովսեփյանի վերաբերյալ առկա է քրեական վարույթ, որի շրջանակներում նրա լիազորությունները կասեցված են Փորձաքննությունների ազգային բյուրոյում:

Factor TV-ն պարզել է, թե ինչ իրադարձություններ են նախորդել Հովսեփյանի վերաբերյալ քրեական վարույթին։

Պարզվում է՝ Հովսեփյանի վերաբերյալ քրեական վարույթի հիմքում մոտ 23 տարի առաջ նրա տատից իրեն օտարված տունն է։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհի և տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսնուն Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի տնօրեն դարձնելու ձախողված փորձից հետո Դատախազությունը գործի է դրել քրեաիրավական լծակները, վարույթ նախաձեռնել՝ արհեստական հիմքեր ստեղծելով Բյուրոյի վերընտրված տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարմանը խոչընդոտելու համար։ 23 տարի առաջ՝ Արգամ Հովսեփյանի ուսանող ժամանակ տատիկից ստացած տան համար նախաձեռնված վարույթի շրջանակներում վերջին մեկուկես տարվա ընթացքում 2 անգամ կասեցվել են Հովսեփյանի լիազորությունները՝ փաստացի նրան զրկելով Բյուրոյի տնօրենի օրինական լիազորություններն իրականացնելու հնարավորությունից։

2024 թվականի գարնանը Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի համար հայտարարվեց մրցույթ, քանի որ լրանում էր բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը։ Արգամ Հովսեփյանը կրկին մասնակցեց մրցույթին։ Նրանից բացի մրցույթին մասնակցում էին նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ Գևորգ Մարգարյանն ու ևս երկու անձ։

Փորձաքննությունների ազգային բյուրոն Հայաստանի Հանրապետությունում գործող ամենամեծ փորձագիտական կենտրոնն է։ Նրան է բաժին հասնում ինչպես քրեական, այնպես էլ այլ, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով նշանակված փորձաքննությունների գերակշիռ մեծամասնությունը։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ հանգամանքով պայմանավորված՝ Դատախազությունը հետաքրքրություն էր ցուցաբերում մրցույթի նկատմամբ:

Մամուլում ընտրություններից առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ Բյուրոյի տնօրենի դատախազության նախընտրելի թեկնածուն Գևորգ Մարգարյանն է՝ Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը։ Ստացվում է՝ Դատախազությունը ցանկանում էր, որ Մարգարյանը նշանակվեր Բյուրոյի տնօրենի պաշտոնում, ինչի արդյունքում կստեղծվեր իրավիճակ, երբ Մարգարյանը կլիներ քրեական և այլ վարույթներով նշանակված փորձաքննություններ իրականացնող ՊՈԱԿ-ի տնօրենը, իսկ նրա կինը՝ Լիլիթ Գրիգորյանը, այդ վարույթներով հսկողություն իրականացնող, քրեական, պետական շահերի պաշտպանության, ապօրինի գույքի բռնագանձման և այլ վարույթների վերաբերյալ գործերը դատարանում պաշտպանող կառույցի` Դատախազության ղեկավար։

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենին ընտրում է Բյուրոյի խորհուրդը։ Factor TV-ն ավելի վաղ գրել է այն մասին, որ 2023-ի ամռանը, այսինքն՝ մրցույթից մոտ 1 տարի առաջ Դատախազությունից գրավոր դիմում է ուղարկվել Բյուրո՝ հայցելով Խորհրդի 5 անդամի վերաբերյալ տեղեկություններ, որին հաջորդել են խորհրդի անդամների՝ ժամկետից շուտ փոփոխության գործընթացներ։

Այն շրջանում, երբ մամուլում շրջանառվում էր Արգամ Հովսեփյանի և Դատախազության միջև լարված հարաբերությունների հարցը, Factor TV-ն դիմել էր թե՛ Գլխավոր դատախազություն, թե՛ Փորձաքննությունների ազգային բյուրո։

Մասնավորապես՝ երկու կառույցներից տեղեկություններ էինք հայցել հետևյալի մասին․

1.Արդյո՞ք ՀՀ գլխավոր Դատախազությունը 2023, 2024 թվականների ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրոն» գրություններ ուղարկել է՝ տեղեկություններ պահանջելով այս կառույցի խորհրդի անդամների վերաբերյալ։
2․Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե կոնկրետ ի՞նչ տեղեկություններ են պահանջվել, ի՞նչ պատճառով և արդյո՞ք Դատախազությանը տրամադրվել են տեղեկություններ։
3․Արդյո՞ք Դատախազությունը օրենքով լիազորված է վերահսկելու «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» կառավարման մարմինների ձևավորման, դրա անդամների, տնօրենի նշանակման, փոփոխման ընտրության գործընթացներին։
4․Արդյո՞ք առկա է Փորձաքննությունների ազգային բյուրոյի կառավարման մարմինների անդամների վերաբերյալ որևէ քրեական գործ, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Փորձաքննությունների ազգային բյուրոյից տեղեկություններ ստանալ խորհրդի անդամների վերաբերյալ։

Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ խորհրդի անդամների վերաբերյալ նշված բովանդակությամբ տեղեկություններ չեն պահանջել: Մինչդեռ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից ստացված պատասխանը հակառակի մասին էր՝ Բյուրոյից հայտնել էին, որ 2023 թվականի օգոստոսին ստացել են ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնակատարի գրությունը, որով վերջինս ծառայողական անհրաժեշտությունից ելնելով խնդրել է, ի թիվս այլնի, տրամադրել Խորհրդի 5 անդամների վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն)։

Ինչ վերաբերում է խորհրդի անդամների փոփոխություններին՝ ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ պաշտոնավարման սահմանված ժամկետից շուտ, 24.01.2024 թվականից Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Արմեն Նազարյանի փոխարեն (ընդգրկվել էր 18.05.2022 թվականին առաջին անգամ 2 տարի ժամկետով) Խորհրդի կազմում ընդգրկվել է Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, իսկ 25.01.2024 թվականից ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Ասատրյանին (ընդգրկվել էր 11.11.2020 թվականին երկրորդ անգամ 4 տարի ժամկետով) փոխարինել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը։ Կառույցից հայտնել էին նաև, որ խորհրդի վերոնշյալ անդամների փոփոխությունների պատճառների մասին տեղեկատվությանը չեն տիրապետում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Խորհրդի անդամների վերաբերյալ առկա է որևէ քրեական գործ, ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ իրենք չեն տիրապետում որևէ տեղեկության, որ Խորհրդի անդամներից որևէ մեկն անցնում է քրեական գործով, ինչը, գուցե, առիթ կհանդիսանար ժամկետից շուտ նրանց փոփոխման համար։

Ստացվում է, որ քրեական վարույթի բացակայության պայմաններում, չբացահայտված պատճառով, Դատախազությունը հետաքրքրություն է ցուցաբերել Բյուրոյի խորհրդի անդամների նկատմամբ, որոնք Բյուրոյի տնօրեն են ընտրում։

Բյուրոյից նաև հայտնել էին, որ ո՛չ օրենքով, և ո՛չ կազմակերպության կանոնադրությամբ ՀՀ դատախազությանը Խորհրդի անդամների նշանակման (փոփոխման) կամ տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացի նկատմամբ վերահսկողության կամ որևէ այլ լիազորություն վերապահված չէ։

Տատի տունն ու Արգամ Հովսեփյանի վերընտրությունը

2024 թվականի մայիսին կայացած ընտրություններում Գևորգ Մարգարյանը չընտրվեց, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կրկին վերընտրվեց Արգամ Հովսեփյանը։

Ինչպես պարզվում է, ընտրություններից կարճ ժամանակ անց Արգամ Հովսեփյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 23 տարի առաջ Արգամ Հովսեփյանի տատի տան առնչությամբ։ Ընդ որում՝ խոսքը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա պետական գրանցում ստացած գույքի մասին է։

Ըստ նախաձեռնված վարույթի՝ 2003 թվականին Արգամ Հովսեփյանի տատը, որը վարույթ նախաձեռնելու պահին մահացած է եղել, տվյալ գույքը խարդախությամբ հափշտակել է համայնքից, այն հետագայում փոխանցել է Արգամ Հովսեփյանին, որն էլ, իբրև, տարիներ անց Երևան համայնքի տվյալ հատվածի ՀՀ կառավարության որոշմամբ իրացման գոտի ճանաչվելուց հետո հանցավոր ծագում ունեցող այդ գույքը փոխակերպել է՝ կատարելով փողերի լվացում:

Թե ինչ իրավական հիմքով է Դատախազությունը որոշել, որ դեռևս ուսանողության տարիներին ստացած գույքն ապօրինի է, հայտնի չէ, սակայն փաստ է, որ Հովսեփյանի տատի անվամբ տվյալ գույքի սեփականության իրավունքի գրանցման հիմքը դատարանի կողմից կայացված և առ այսօր օրինական ուժի մեջ գտնվող վճիռն է, ինչը վիճահարույց է դարձնում գույքի հանցավոր ճանապարհով ձեռք բերելու հանգամանքը։

Չնայած այդ հանգամանքին՝ Արգամ Հովսեփյանին վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել և նրա նկատմամբ կիրառվել է «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցը։

Արգամ Հովսեփյանը դիմել է դատարան, ապա՝ ՄԻԵԴ

Կիրառված «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի որոշման իրավաչափությունը Արգամ Հովսեփյանի պաշտպանության թիմի կողմից վիճարկվել է Հակակոռուպցիոն դատարանում, և դատարանն արձանագրել է տվյալ որոշման կայացմամբ Արգամ Հովսեփյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը՝ պարտավորեցրել դատախազին վերացնել Արգամ Հովսեփյանի իրավունքների խախտումը: Այս որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, սակայն այն չի կատարվել, Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Դատարանի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է տարել, որը մերժվել է և ուժի մեջ է թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը; Սրանից հետո ևս օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի պահանջը չի կատարվել։ Դատախազությունը վճռաբեկ բողոք է տարել, որը վարույթ չի ընդունվել, սակայն դրանից հետո ևս դատախազությունը օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի պահանջը չի կատարել, և միայն ամիսներ անց է Հովսեփյանը վերադարձել իր պաշտոնին։

Այսինքն՝ դատարանը պարտավորեցրել է վերացնել Հովսեփյանի նկատմամբ ընտրված պաշտոնավարման կասեցում խափանման միջոցը, ինչը նշանակում է, որ նա պետք է վերադառնար «Փորձաքննությունների ազգային բյուրո»՝ շարունակելու իր պաշտոնավարումը, որն ամիսներ շարունակ չի կատարվել։ Ստացվում է՝ դատախազության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Արգամ Հովսեփյանն ամիսներ շարունակ ապօրինի կերպով զրկված է եղել որպես Բյուրոյի օրինական ընտրված տնօրեն պաշտոնավարման հնարավորությունից, որը առաջացնում է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական հետևանքներ։

Դատախազությունը դատական ակտ չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու հոդվածով միայն 2026 թվականին հանրային քրեական հետապնդում է հարուցել 7 անձի նկատմամբ, ընդ որում՝ խոսքն Ամենայն հայոց կաթողիկոսին և 6 բարձրաստիճան հոգևորականներին առաջադրված մեղադրանքի մասին է։ Այժմ պարզվում է, որ ինքը՝ Դատախազությունը, ամիսներ շարունակ կամայականորեն չի կատարել հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները։

Ստեղծված իրավիճակում Արգամ Հովսեփյանն իր նկատմամբ իրականացվող գործընթացի դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը գրանցվել է ՄԻԵԴ-ում, ստացել է հերթական համարը:

Դատախազությունը երկրորդ անգամ կասեցրել է Հովսեփյանի պաշտոնավարումը

Պարզվում է, որ վերոգրյալով չբավարարվելով՝ դատախազությունը նույն գործով այս անգամ մեկ այլ հիմք է մտածել Հովսեփյանի պաշտոնավարումը երկրորդ անգամ կասեցնելու համար:

Ինչպես արդեն վերը նշեցինք, ամիսներ տևած դատական քաշքշուկներից հետո Արգամ Հովսեփյանի պաշտոնավարումը կասեցնելու որոշումը վերացվել է և նա 2025-ի տարեվերջին շարունակել է պաշտոնավարել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի պաշտոնում։ Հովսեփյանի տատի տանն առնչվող քրեական վարույթի շրջանակներում նշանակված է եղել շինարարատեխնիական փորձաքննություն։ Այս փորձաքննությունից հետո դատախազի ցուցումով նշանակվել է կրկնակի փորձաքննություն, որի կատարումը քննիչի կողմից հանձնարարվել է մեկ այլ փորձագիտական կազմակերպության, սակայն դատախազի կողմից այդ որոշումը վերացվել է և տարօրինակ կերպով փորձաքննության կատարումը հանձնարարել է «Փորձաքննությունների ազգային բյուրոյին», այսինքն՝ այն փորձագիտական կազմակերպությանը, որը ղեկավարում է հենց քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արգամ Հովսեփյանը։

Այսպիսով՝ հիմք է ստեղծվել, որպեսզի կրկին կասեցվի Բյուրոյի ընտրված տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարումը՝ այս անգամ այն հիմնավորմամբ, որ պաշտոնավարման դեպքում նա կարող է խոչընդոտել փորձաքննության կատարմանը։

Եվ չնայած այն հանգամանքին, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն Դատախազությանը տեղեկացրել է, որ իրենց կառույցը նման տեսակի փորձաքննություններ չի իրականացնում՝ համապատասխան հատուկ գիտելիքներ ունեցող փորձագետների բացակայության պատճառով, առ այսօր Հովսեփյանի պաշտոնավարումը կասեցնելու որոշումը չի վերացվել:

Ավելին՝ հաջորդ քայլով Դատախազությունը վերոգրյալի արդյունքում որպես մեղադրյալ ներգրավված Արգամ Հովսեփյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սկսել է ապօրինի գույքի բռնագանձման վարույթ: Ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում արգելանքի տակ է վերցվել նաև խնամքին 4 անչափահաս երեխաներ ունեցող Արգամ Հովսեփյանի և կնոջ բոլոր բանկային հաշիվները, ինչպես նաև՝ նրանց և Արգամ Հովսեփյանի ծնողներին պատկանող գույքերը:

Գլխավոր դատախազությունից Հովսեփյանի գործի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում այն պատճառաբանությամբ, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթով այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Ինչ վերաբերում է քրեական վարույթին, դրա վերաբերյալ գրավոր հարցում են պահանջում։

 

Արաքս Մամուլյան