Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը ծրագրում են հանդիպել Պակիստանում

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը անուղղակի բանակցություններ են վարել, և որ երկու կողմերի ներկայացուցիչները ծրագրում են շուտով հանդիպել Պակիստանում։

«Իմ տեղեկությունների համաձայն՝ եղել են անուղղակի շփումներ, և նախապատրաստություններ են արվել անմիջական հանդիպման համար։ Դա, ըստ երևույթին, շատ շուտով կլինի Պակիստանում։ Ի վերջո, լավ նորություն է, որ այս բանակցությունները կարող են տեղի ունենալ»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոյին։

Գերմանացի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, «հնարավոր է, այսօր ավելի մանրամասն անդրադառնա այս հարցին» Ֆրանսիայում կայանալիք G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը որևէ կոնկրետ խնդրանք չի ներկայացրել Գերմանիային Իրանի պատերազմում օգնության համար, սակայն Գերմանիան աջակցություն է առաջարկել հակամարտությունից հետո։

Վադեֆուլը նաև վերահաստատել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ օգնելու Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությանը պատերազմի ավարտից հետո։

«Ինչպես մենք միշտ ասել ենք՝ այս պատերազմի ավարտից հետո Գերմանիան սկզբունքորեն պատրաստ է քննարկել՝ արդյո՞ք կարող է օգնել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությանը։ Բայց մենք նախ պետք է հասնենք այնտեղ»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Պակիստանը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու անուղղակի բանակցությունների շրջանակում փոխանցում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաղորդագրությունները, միջնորդում է շփումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի