Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահի` Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի 100 դոլարանոց թղթադրամների վրա

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը շուտով կհայտնվի ամերիկյան ապագա թղթադրամների վրա՝ ֆինանսների նախարարի ստորագրության հետ մեկտեղ, գրում է Meduza-ն։

Պատմության մեջ առաջին անգամ է, որ գործող նախագահի ստորագրությունը կհայտնվի ամերիկյան արժույթի վրա։ Դրանից առաջ սովորաբար գանձապետի ստորագրությունն էր դրվում նոր թղթադրամների վրա։ Այս ստորագրությունը կհեռացվի նոր թղթադրամներից, և 165 տարվա ընթացքում առաջին դեպքը կլինի, երբ այն չի լինի։

Ըստ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ նոր թղթադրամները կթողարկվեն Ամերիկայի 250-ամյակին ընդառաջ, որը նշվում է այս տարի։

«Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք շարժվում ենք աննախադեպ տնտեսական աճի, դոլարի երկարաժամկետ գերիշխանության, ինչպես նաև ֆինանսական ուժի և կայունության ուղղությամբ։ Մեր մեծ երկրի և նախագահ Դոնալդ Թրամփի պատմական նվաճումները նշելու ավելի տեսանելի միջոց չկա, քան նրա անունը դոլարային թղթադրամի վրա դնելը»,- ասել է Բեսենթը։

ԱՄՆ գանձապետ Բրենդոն Բիչը նախագահի՝ որպես «Ամերիկայի տնտեսական վերածննդի ոսկեդարի ճարտարապետի», պատմության մեջ ունեցած ներդրումն անվանել է «անվիճելի»։ Նա ասել է, որ Թրամփի ստորագրությունն ամերիկյան արժույթի վրա դնելը «ոչ միայն տեղին է, այլև լիովին արժանի»։

Reuters-ը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ստորագրություններով առաջին 100 դոլարանոց թղթադրամները նախատեսվում է տպագրել հունիսին։

Թրամփի պատկերը նախատեսվում է ներառել նաև Ամերիկայի 250-ամյակի առթիվ մի քանի նախաձեռնություններում: Արվեստի հանձնաժողովը (ստեղծվել է Թրամփի կողմից) վերջերս հաստատել է մեծ հուշամեդալային ոսկե մետաղադրամի դիզայնը, որի վրա նախագահը պատկերված է սեղանի մոտ կանգնած՝ բռունցքները սեղմած: Հանձնաժողովը նաև քննարկում է Թրամփի պատկերով մեկ դոլարանոց մետաղադրամի դիզայնը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի