Մեծ Բրիտանիան կկալանավորի Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ բրիտանական ռազմական ուժերն այժմ իրավունք կունենան երկրի տարածքային ջրերում կալանավորել այն նավերը, որոնք ենթարկվում են պատժամիջոցների և Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս են կազմում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Բրիտանական ռազմական ուժերը կկարողանան բարձրանալ Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերով անցնող «ստվերային նավատորմի» նավերի վրա, քանի որ Մեծ Բրիտանիան մեծացնում է ճնշումը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի նկատմամբ»,- նշված է կառավարության կայքում։

Նշվում է, որ այս քայլը ևս մեկ հարված է Ռուսաստանի «ստվերային նավատորմին», որն օգնում է ֆինանսավորել նրա պատերազմն Ուկրաինայի դեմ, և տեղի է ունենում Հելսինկիում կայանալիք Համատեղ արշավախմբային ուժերի (JEF) գագաթնաժողովից առաջ, որը կբացվի հինգշաբթի օրը և կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Ուկրաինային աջակցությունը։

Դաունինգ սթրիթը նշել է, որ նոր միջոցառումները փաստացի կփակեն բրիտանական տարածքային ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար՝ ստիպելով նրանց օգտագործել ավելի երկար և ավելի ծախսարդյունավետ երթուղիներ կամ վտանգում են լինել Մեծ Բրիտանիայի կողմից կալանված։

«Մենք ապրում ենք ավելի ու ավելի անկայուն և վտանգավոր աշխարհում, որտեղ ամեն օր սպառնալիքներ են հնչում աշխարհի տարբեր կողմերից։ Պուտինը ձեռքերը շփում է Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով, քանի որ կարծում է, որ նավթի բարձր գները կլցնեն իր գրպանները։ Ահա թե ինչու մենք ավելի եռանդուն ենք աշխատում նրա «ստվերային նավատորմի» դեմ պայքարելու համար՝ ոչ միայն Մեծ Բրիտանիայի անվտանգությունն ապահովելու, այլև Պուտինի ռազմական մեքենան Ուկրաինայում նրա բարբարոսական արշավը ֆինանսավորող կեղտոտ փողերից զրկելու համար։ Մենք միշտ կպաշտպանենք մեր ինքնիշխանությունը և կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի