Ռուսաստանի նավթի արտահանման հզորության 40%-ը կաթվածահար է. Reuters

Լուրեր

26.10.2026 | 17:10
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:09
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
Բոլորը

Ռուսաստանի օրական 2 միլիոն բարել նավթի արտահանման հզորության շուրջ 40%-ը ժամանակավորապես շարքից դուրս է եկել ուկրաինական հարձակումների և Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերի կալանավորման հետևանքով։ Այս մասին գրել է Reuters-ը ՝ հղում անելով շուկայական տվյալների վրա հիմնված սեփական հաշվարկներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ը գնահատում է, որ սա Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ նավթի մատակարարման ամենալուրջ խափանումն է։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավթի գները գերազանցել են մեկ բարելի համար 100 դոլարը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով։

Հաղորդվում է, որ 2026 թվականի մարտին Բալթիկ ծովի արտահանման նավահանգիստների (Պրիմորսկ և Ուստ-Լուգա) վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումներից հետո նավթի առաքումները դադարեցվել են: Սև ծովի ռուսական արտահանման նավահանգստում՝ Նովոռոսիյսկում նույնպես առաքումները նախատեսված մակարդակից ցածր են։

Գործակալությունը գրում է, որ «Դրուժբա» նավթատարի վնասը, որով տարանցումը դադարեցվել էր հունվարի վերջին Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով, նույնպես ազդեցություն է ունենում։ Նավթի առևտրականները հայտնել են, որ եվրոպական երկրների կողմից ռուսական «ստվերային նավատորմի» լցանավերի անընդհատ կալանումը խաթարել է նաև Մուրմանսկից 300,000 բարել նավթի մատակարարումը։

Reuters-ի գնահատմամբ՝ Ռուսաստանը շարունակում է առանց ընդհատումների նավթ մատակարարել Չինաստանին (մոտավորապես 1,9 միլիոն բարել օրական) և Բելառուսին (300,000 բարել օրական), ինչպես նաև նավթ է մատակարարում «Սախալին-1» և «Սախալին-2» նախագծերից (օրական 250,000 բարել)։

Goldman Sachs-ը նախկինում բարձրացրել էր Brent տեսակի նավթի գնի իր տարեկան կանխատեսումը 2026 թվականի համար՝ մեկ բարելի համար 77 դոլարից մինչև 85 դոլար, ներկայիս իրավիճակը բնութագրելով որպես համաշխարհային նավթի շուկայում պատմության մեջ ամենամեծ մատակարարման ցնցում։

Բանկի վերլուծաբանների հաշվարկները ենթադրում էին, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները կմնան նորմալ ծավալի 5 տոկոսի սահմաններում վեց շաբաթ, որից հետո վերականգնումը կտևի ևս մեկ ամիս։ Այս սցենարի դեպքում մատակարարման ընդհանուր կորուստները կկազմեն 800 միլիոն բարելից մի փոքր ավելի։

Goldman Sachs-ը նաև զգուշացնում է, որ Մերձավոր Արևելքում արտադրության կորուստները կարող են աճել ներկայիս 11 միլիոնից մինչև 17 միլիոն բարել օրական, եթե ​​Հորմուզի նեղուցի բացումից հետո վերականգնումը տեղի ունենա աստիճանաբար՝ չորս շաբաթվա ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի