Պուտինը սահմանափակել է կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերումը ԵՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում Եվրասիական տնտեսական միության երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերման համար, գրում է Current time-ը:

Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց արգելվում է արտահանել 100,000 դոլարին համարժեք գումարից ավելի կանխիկ ռուբլի։ Անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար արգելքը կգործի՝ անկախ գումարի չափից։

Բացառություններ կարվեն այն դեպքերի համար, երբ արտահանումն իրականացվում է միջազգային օդանավակայանների օդային անցակետերի միջոցով: Այդ դեպքերում պահանջվելու են արտահանողների հաշիվներից միջոցների դուրսբերումը հաստատող բանկային քաղվածքներ։

Մայիսի 1-ից նաև 100 գրամից ավելի քաշ ունեցող ոսկու ձուլակտորների դուրսբերման արգելք կսահմանվի: Այս սահմանափակումը վերաբերում է ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

Բացառություն կկատարվի Մոսկվայի (Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո) և Վլադիվոստոկի (Կնևիչ) միջազգային օդանավակայանների օդային անցակետերով դուրսբերման համար: Արտահանման համար անհրաժեշտ կլինի Դաշնային փորձաքննության գրասենյակի թույլտվությունը: Այս փաստաթուղթն անհրաժեշտ կլինի նաև ֆիզիկական անձանց՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ չհանդիսացող երկրներ ոսկի արտահանելու համար։

Հրամանագրում նշվում է, որ «ազգային անվտանգությունը և ազգային շահերը պաշտպանելու նպատակով» ներդրվում է արտարժույթի և ոսկու ձուլակտորների դուրբերման հատուկ ընթացակարգ։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ 2022 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) ոսկու պաշարների արժեքն աճել է ավելի քան 216 միլիարդ դոլարով, իսկ երկրի միջազգային ընդհանուր պաշարներն անցյալ տարվա վերջին հասել են 755 միլիարդ դոլարի։ Ռուսաստանն աշխարհում այս մետաղի երկրորդ խոշորագույն արտադրողն է՝ տարեկան ավելի քան 300 տոննա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի