ՍԴ նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.03.2026 | 10:39Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վլադիմիր Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
Հիշեցնենք՝ ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մարտի 24-ին մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել: Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»,- ԱԺ նիստում երդվեց Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։