ՔՊ-ն արտերկրում չափում է Փաշինյանի ռեյտինգը. ընկերությունը հերքում է՝ ՔՊ-ի համար հարցում չի անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Իշխանությունները Ռուսաստանում, Եվրամիությունում և ԱՄՆ-ում հարցումներ են պատվիրել՝ պարզելու, թե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ինչ վարկանիշ ունեն։ Հարցումն անցկացվել է նշված երկրներում բնակվող և Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանում՝ հեռախոսազանգերի միջոցով։

«Մոսկվայից թող բերեն, որովհետև եկածների 84,5 տոկոսը քվեարկելու է մեր օգտին»,- հայտարարել էր Փաշինյանը։

Այն, որ իշխանություններն արտերկրում բնակվող հայերի շրջանում հարցումներ են պատվիրել, պարզ է դառնում Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում արված այս հայտարարությունից։ Վարչապետը թեմային անդրադարձել էր, երբ հանդիպել էր Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացուն։ Վարչապետի հայտարարությունից հետո Factor TV-ն մի շարք հարցեր է ուղղել Փաշինյանի աշխատակազմին, մասնավորապես, ե՞րբ և ո՞ր ժամանակահատվածում է Ռուսաստանի Դաշնությունում անցկացվել նշված հարցումը, ո՞ր քաղաքներում, ի՞նչ հիմքով է կայացվել հարցում պատվիրելու որոշումը, ի՞նչ ֆինանսական միջոցներով է պատվիրակվել հարցումը, և բացի Ռուսաստանի Դաշնությունից՝ արդյո՞ք այլ երկրներում ևս անցկացվել են նման հարցումներ։

Նիկոլ Փաշինյանին ուղղված այս բազմաթիվ հարցերից որևէ մեկին բովանդակային պատասխան չենք ստացել։

«Ձեր կողմից հարցվող տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն է, ուստի հնարավոր չէ տրամադրել»,- փոխանցել են վարչապետի աշխատակազմից։

ՔՊ-ի առանցքային ներկայացուցիչները նույնպես տեղեկություններ չունեն արտասահմանում բնակվող հայերի շրջանում պատվիրված հարցումներից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, Factor TV-ի հարցադրումից տեղեկացավ, որ ՔՊ-ն հարցում է անցկացրել ՌԴ-ում։

«Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում, երևի բաց եմ թողել, չգիտեմ դրսում անցկացվող հարցումների մասին, երկրի ներսում անում ենք»,- նշեց նա։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ անտեղյակ է Փաշինյանի վկայակոչած հարցման արդյունքներից. «Ես տեղյակ չեմ։ Ես բոլոր հարցումներից չէ, որ տեղյակ եմ։ Ես տեղյակ չեմ, թե որ երկրներում ենք արել»։

Թեմայի վերաբերյալ որոշակի մանրամասներ է հայտնում ՔՊ վարչության փոխնախագահներից Վահագն Ալեքսանյանը։ Նա հաստատում է ոչ միայն ՌԴ-ում, այլ նաև այլ պետություններում հարցումներ պատվիրելու տեղեկությունը։

«Կան հարցումներ, որ անց են կացվում ՌԴ-ում, ԵՄ-ում ԱՄՆ-ում, այն երկրներում, որտեղ ՀՀ քաղաքացիների ներկայություն կա»,- նշեց նա։

Իսկ ի՞նչ վարկանիշ ունի Փաշինյանը ՔՊ-ի պատվիրած հարցումներով։ Վարչապետը միայն նշել էր, որ ՌԴ-ում բնակվող հայերի 84,5 տոկոսն իրեն է ընտրելու։ Վահագն Ալեքսանյանն այլ տեղեկություն չի հայտնում՝ պատճառաբանելով, որ հարցման արդյունքները դեռ ամփոփվում են։ Իսկ ո՞վ է վճարում արտասահմանում Փաշինյանի վարկանիշը ճշգրտող հարցումների համար։

«Կուսակցությունը վճարում է և անցկացնում են հարցումներ։ Մեկը չէ, երկուսը չէ, նախընտրական շրջան է»,- տեղեկացրեց Վահագն Ալեքսանյանը։

Նկատենք, որ վարչապետի աշխատակազմից մեզ փոխանցված պատասխանում այս հարցի վերաբերյալ ևս հստակեցում չկա։ Մասնավորապես, նշված չէ, որ ՀՀ պետական բյուջեից այդ ծառայության համար գումար չի հատկացվել։

Վահագն Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ հարցումները մի քանի ընկերություն է անցկացնում, որոնցից մեկն էլ APR Group-ն է։ Factor TV-ն կապ հաստատեց այս ընկերության հետ՝ պարզելու, թե որ երկրներում են հարցում անցկացրել և ինչ արդյունքներ են արձանագրվել։ APR Group-ի ղեկավար Լիանա Բալյանը նախ  անակնկալի եկավ մեր հարցից, որ ՔՊ-ի համար հարցում են իրականացնում, ապա աշխատակազմի հետ ճշտումներից հետո փոխանցեց, որ կուսակցությունից արտասահմանում ապրող հայերի շրջանում հարցումներ անցկացնելու պատվեր չեն ստացել։

Սոցհարցումներ անցկացնող այլ ընկերությունների անուններ ՔՊ վարչության փոխնախագահը չնշեց, ուստի հնարավոր չեղավ հարցումներ անցկացնելու մասին ճշտել նաև այդ ընկերություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան