Իսրայելը հարվածել է Կասպից ծովի Էնզելի նավահանգստին՝ ռուս-իրանական զենքի մաքսանենգության ուղին խափանելու համար․ WSJ

Լուրեր

26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Մարտի 18-ին Կասպից ծովում գտնվող Բանդար Էնզելի իրանական նավահանգստին Իսրայելի հասցրած հարվածը նպատակ ուներ խափանել իրանա-ռուսական երթուղին, որն օգտագործվում էր զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և այլ զենքերի մատակարարման համար։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Սա առաջին դեպքն է, երբ Իսրայելը հարձակվում է Կասպից ծովում գտնվող թիրախի վրա, գրում է The Insider-ը։

WSJ-ի կողմից ստուգված լուսանկարները ցույց են տալիս նավահանգստում գտնվող իրանական ռազմածովային շտաբի վնասը և ռազմանավերի ոչնչացումը։

Ըստ Իսրայելի բանակի՝ անցյալ չորեքշաբթի Բանդար Էնզելիի վրա  իրականացված հարձակումը հարվածել է տասնյակ թիրախների, այդ թվում՝ նավեր, նավահանգիստ, հրամանատարական կենտրոն և վերանորոգման ու սպասարկման նավաշինարան։ «Այս հարվածի հիմնական նպատակն էր սահմանափակել ռուսական մաքսանենգությունը և ցույց տալ իրանցիներին, որ նրանք Կասպից ծովում պաշտպանական համակարգ չունեն», – ասել է Իսրայելի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Էլիեզեր Մարոմը։

Իրանական Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բանդար Էնզելիի իշխանությունները հարձակման համար մեղադրել են Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Նրանք պնդել են, որ հարվածներ են հասցվել Մաքսային գլխավոր վարչության, նավահանգստի և նավագնացության կազմակերպությունների շենքերին։ Մարտի 20-ին Tasnim-ը հաղորդել էր Էնզելիի վրա ևս մեկ հարվածի մասին, որի հետևանքով, ենթադրաբար, այրվել է տեղի բնակիչներին պատկանող 16 բեռնատար նավ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր նավահանգստի վրա հարձակումը՝ մեղադրելով ամերիկա-իսրայելական կոալիցիային մերձկասպյան պետություններին պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ.

«Այս ամենամեծ կասպյան նավահանգիստը կարևոր առևտրային և լոգիստիկ հանգույց է, որն ակտիվորեն օգտագործվում է ռուս-իրանական առևտրի, այդ թվում՝ սննդամթերքի մատակարարման համար: Ռուսաստանի և մերձկասպյան մյուս պետությունների տնտեսական շահերը, որոնք այս նավահանգստի միջոցով պահպանում են Իրանի հետ տրանսպորտային կապերը, վտանգված են»,- նշում է նա:

Ըստ Զախարովայի՝ Կասպից ծովը տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության կողմից միշտ ընկալվել է որպես խաղաղության և համագործակցության անվտանգ տարածք: Ագրեսորների անխոհեմ և անպատասխանատու գործողությունները ստեղծում են մերձկասպյան պետություններին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու ռիսկ:

ԱՄՆ ռազմածովային ուժերի հասանելիությունից շատ հեռու գտնվող Կասպից ծովը կապում է Ռուսաստանի և Իրանի նավահանգիստները, որոնք գտնվում են միմյանցից մոտավորապես 1000 կիլոմետր հեռավորության վրա, ինչը թույլ է տալիս Մոսկվային և Թեհրանին ազատորեն փոխանակել զենք և այլ ապրանքներ, այդ թվում՝ ցորեն և նավթ, նշում է  WSJ-ը: Այս երթուղին հատկապես կարևոր է Շահեդ տեսակի  անօդաչու թռչող սարքերի տեղափոխման համար, որոնք ներկայումս արտադրվում են ինչպես Իրանում, այնպես էլ Ռուսաստանում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի