Իսպանիայի վարչապետը Մերձավոր Արևելքի պատերազմը համարում է «շատ ավելի վատը», քան 2003 թվականի իրաքյանը

Լուրեր

30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
Բոլորը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմը «շատ ավելի վատ» սցենար է ներկայացնում, քան 2003 թվականին Իրաք ներխուժումը, գրում է Al Arabiya-ն։

«Սա նույն սցենարը չէ, ինչ Իրաքում անօրինական պատերազմը։ Մենք բախվում ենք շատ ավելի վատ բանի։ Շատ ավելի վատ։ Հնարավոր ազդեցությամբ, որը շատ ավելի լայն և շատ ավելի խորն է։ Այս անգամ սա աբսուրդային և անօրինական պատերազմ է։ Դաժան պատերազմ, որը մեզ հետ է պահում մեր տնտեսական, սոցիալական և բնապահպանական նպատակներին հասնելուց»,- ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթում։

Սոցիալիստ վարչապետը մերժել է Վաշինգտոնի դիմումները՝ Մադրիդի ռազմաբազաներն Իրանի դեմ օգտագործելու վերաբերյալ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին՝ դրա պատճառով խզել առևտուրն Իսպանիայի հետ։

Սանչեսը նշել է, որ 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժումը չի կարողացել հասնել իր նպատակներին, փոխարենը վատթարացրել է սովորական մարդկանց կյանքը։ Նա զգուշացրել է, որ Իրանի վրա հարձակումները կարող են նմանատիպ տնտեսական ազդեցություն ունենալ միլիոնավոր մարդկանց վրա։

Նշվում է, որ Իրաքի պատերազմին նրա հղումները կարող են արձագանք գտնել իսպանացի ընտրողների շրջանում: Այդ ժամանակ իշխանության գլուխ կանգնած պահպանողական Ժողովրդական կուսակցությունն աջակցել էր պատերազմին, որը չափազանց ժողովրդական չէր և զանգվածային բողոքի ցույցեր էր առաջացրել։

Այս ամսվա սկզբին El Pais-ում հրապարակված հարցումը ցույց է տվել, որ իսպանացիների մեծամասնությունը (53,2%) աջակցել է Սանչեսի որոշմանը՝ կանխելու Միացյալ Նահանգների կողմից Ռոտա ռազմածովային բազայի և Մորոն ավիաբազայի օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար։

Բացի այդ, Սանչեսը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ձգտում է Լիբանանին հասցնել նույն մակարդակի վնաս և ավերածություններ», ինչ իսրայելական ուժերը պատճառել էին Գազայի հատվածին։ Նա նաև հավելել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդն ավելի կոշտ է, քան իր նախորդը։

«Մոջթաբա Խամենեին հավասար բռնապետական ​​​​և նույնիսկ ավելի արյունարբու բռնակալ է, քան իր հայրը»,- ասել է Սանչեսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի