ՌԴ-ի նոր հարվածների հետևանքով Ուկրաինայում երեք մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Ռուսաստանը մարտի 25-ի գիշերը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի հինգ շրջաններին՝ Դնեպրոպետրովսկին, Զապորոժիեին, Խերսոնին, Օդեսային և Կիևին։ Ըստ տեղական և տարածաշրջանային ուկրաինական իշխանությունների՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ առնվազն 23 մարդ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական զորքերն ավելի քան 10 անգամ հարձակվել են երեք շրջանների վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և հրետանի: Նիկոպոլի շրջանում հարվածներ են հասցվել Նիկոպոլին և Չեռվոնոգրիգորովսկա համայնքին. այրվել է օժանդակ շինություն, վնասվել են գյուղատնտեսական ձեռնարկություն, բանկ, խանութներ, վարչական շենք, մասնավոր տներ և բնակարանային շենքեր։ 18-ամյա կին է վիրավորվել, նա ամբուլատոր բուժում է ստանում, հայտնել է Դնեպրոպետրովսկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:

Սինելնիկի շրջանում՝ Մեժևսկայա, Նիկոլաևսկայա և Ռազդորսկայա համայնքներում, հրդեհ է բռնկվել ֆերմայում, վնասվել են մասնավոր տներ, իսկ մեկ մեքենա՝ ոչնչացվել։ Դնեպրովսկի շրջանի Նովոալեքսանդրովսկա համայնքում վիրավորվել է 59-ամյա տղամարդ։

Զապորոժիեի շրջանում զոհվել է երկու և վիրավորվել 13 մարդ։ Ռուսաստանը Զապորոժիեի վրա արձակել է ութ հրթիռ և 16 ավիահարված է հասցրել տարածաշրջանի բնակտարածքներին։ Վերջին 24 ժամվա ընթացքում 45 տարածքներում գրանցվել է 860 հարված՝ 626 անօդաչու թռչող սարքերի հարձակում (հիմնականում FPV), երեք հարված համազարկային կրակի ռեակտիվ համակարգով և 207 հրետանային հարձակում։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմը ստացել է ենթակառուցվածքներին, կրթական հաստատություններին, բնակարաններին, տրանսպորտային միջոցներին և օժանդակ շինություններին հասցված վնասի 311 հաղորդագրություն։

Խերսոնի մարզում մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Օդեսայի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 87-ամյա մի կին, ևս մեկը վիրավորվել է։

Ընդհանուր առմամբ, մարտի 25-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 147 գրոհային անօդաչու թռչող սարքերով։ Հակաօդային պաշտպանությունը չեզոքացրել է դրանցից 121-ը, իսկ հարվածներ են գրանցվել 18 վայրերում։

Առավոտյան ռուսական զորքերը հարվածել են Կիևի մարզի Սլավուտիչ քաղաքի էներգիայի ցանցին: Քաղաքը ժամանակավորապես մնացել է առանց կենտրոնացված էլեկտրաէներգիայի, մոտ 21,000 բնակիչներ մնացել են առանց հոսանքի, նշում է Կիևի տարածաշրջանային պետական ​​​​վարչության նախագահ Նիկոլայ Կալաշնիկը: Նա հավելել է, որ կարևորագույն ենթակառուցվածքները միացվել են պահեստային  աղբյուրներին, իսկ սոցիալական հաստատությունները աշխատում են գեներատորներով։

Հարված է հասցվել նաև Չեռնիգովի շրջանում գտնվող էներգետիկ օբյեկտի: Ըստ «Չեռնիգիվոբլենէրգո» ԲԲԸ-ի՝ մոտ 150,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի