«Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ». Եվրահանձնաժողովի ղեկավար

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել Իրանի  պատերազմը դադարեցնելու համար՝ համաշխարհային էներգամատակարարման համար ստեղծված «կրիտիկական իրավիճակի» պայմաններում, գրում է DW-ն։

«Մենք կարծում ենք, որ ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ և դադարեցնել ռազմական գործողությունները։ Իրավիճակը կրիտիկական է ամբողջ աշխարհում էներգամատակարարման համար։ Մենք բոլորս զգում ենք գազի և նավթի գների, մեր բիզնեսի և մեր հասարակությունների վրա դրա ազդեցությունը, բայց չափազանց կարևոր է, որ հասնենք բանակցային լուծման, որը վերջ կդնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին»,- լրագրողներին ասել է ֆոն դեր Լեյենը։

ԵՀ ղեկավարը դատապարտել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի «փաստացի փակումը»։ Միաժամանակ, նա ուղղակիորեն չի հիշատակել ԱՄՆ-ին կամ Իսրայելին ռազմական գործողությունները դադարեցնելու իր կոչում։ Ֆոն դեր Լեյենը ելույթ է ունեցել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ, երբ ԵՄ-ն և Ավստրալիան հայտարարել են ազատ առևտրի նոր համաձայնագրի մասին։

Վերջին տարիներին ԵՄ-ն առաջին անգամ չէ, որ դիտորդի դեր է խաղում Եվրոպայի համար լուրջ հետևանքներ ունեցող պատերազմի հետ կապված։

2015 թվականին ԵՄ-ն կարևոր դեր խաղաց Իրանի միջուկային համաձայնագրի կնքման գործում, որից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ իր առաջին պաշտոնավարման ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի