Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ պատերազմի մեջ. WSJ

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ դաշնակիցները Պարսից ծոցում աստիճանաբար ներքաշվում են Իրանի դեմ պատերազմի մեջ՝ շարունակվող հարձակումներից հետո, որոնք լրջորեն վնասել են նրանց տնտեսություններն ու սպառնում են ապահովել Թեհրանի երկարաժամկետ վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրների համաձայն՝ Սաուդյան Արաբիան վերջերս թույլատրել է ամերիկյան ուժերին օգտագործել Արաբական թերակղզու արևմտյան մասում գտնվող Ֆահդ թագավորի անվան ավիաբազան, չնայած ռազմական գործողությունների սկսվելուց առաջ թագավորությունը հայտարարել էր, որ թույլ չի տա իր օբյեկտները կամ օդային տարածքը օգտագործել Իրանի դեմ հարվածների համար։

Աղբյուրների փոխանցմամբ՝ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանն այժմ ձգտում է վերականգնել զսպման ուժը և մոտ է ռազմական գործողությունների դիմելու որոշմանը։

«Դա միայն ժամանակի հարց է»,- ասել է նրանցից մեկը։

«Սաուդյան Արաբիայի համբերությունը իրանական հարձակումների նկատմամբ անսահմանափակ չէ։ Ցանկացած համոզմունք, որ Պարսից ծոցի երկրները անկարող են արձագանքել, սխալ է»,- անցյալ շաբաթ հայտարարել էր թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը։

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), իր հերթին, սկսել է սահմանափակել իրանական ակտիվները՝ սպառնալով կտրել Թեհրանի ղեկավարության աջակցության կենսական աղբյուրը, միաժամանակ քննարկելով հակամարտությանը ռազմական ներգրավվածության հնարավորությունը: Դուբայը փակել է Իրանական հիվանդանոցը և Իրանական ակումբը՝ հաստատություններ, որոնք, ըստ կառավարության, «օգտագործվել են ռեժիմի և ԻՀՊԿ-ի օգտին՝ խախտելով ԱՄԷ օրենսդրությունը»:

ԱՄԷ-ն, որը տարիներ շարունակ ծառայել է որպես իրանական բիզնեսի ֆինանսական կենտրոն, զգուշացրել է իրանական միլիարդավոր դոլարների ակտիվների հնարավոր սառեցման մասին․ քայլ, որը կարող է զգալիորեն սահմանափակել Թեհրանի հասանելիությունը արտարժույթին և համաշխարհային առևտրային ցանցերին։

WSJ-ի աղբյուրները նշում են, որ Իրանը ստիպում է իր հարևաններին գործել՝ հիմնականում պատերազմից հետո Հորմուզի նեղուցը վերահսկելու պահանջ ներկայացնելով։ Թեհրանը փաստացիորեն փակել է նեղուցը՝ հարձակվելով անցնող նավերի վրա, բայց թույլ տալով անցնել ընտրված նավերին։ Աղբյուրների համաձայն՝ Իրանը արաբ պաշտոնյաներին տեղեկացրել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձելու իր մտադրության մասին, ինչպես Եգիպտոսի Սուեզի ջրանցքում։

Պարսից ծոցի առաջնորդները, հիմնականում՝ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան, Թրամփի հետ պարբերաբար հեռախոսազրույցներում պնդում են, որ ԱՄՆ-ն հետևի և ոչնչացնի Իրանի ռազմական կարողությունները, նախքան առաջ շարժվելը: WSJ-ի աղբյուրների համաձայն, նրանք նաև հիասթափված են Թրամփի վարչակազմի որոշումների վրա էականորեն ազդելու իրենց անկարողությունից, չնայած իրենց անվտանգության գործընկերությանը և այդ հարաբերություններում կատարված հսկայական ներդրումներին։

Այս զարգացումները նաև համոզում են արաբական պետություններին, որ նրանք կարող են ստիպված լինել հակահարված տալ՝ զսպումը վերականգնելու համար, նշում են աղբյուրները։

Ամերիկյան անվտանգության երաշխիքների և Իրանի հետ դիվանագիտական ​​​​գործակցության վրա հույսը դնելը որպես սպառնալիքներից պաշտպանություն արդյունք չի տվել։ Սա պարզ դարձավ անցյալ շաբաթ, երբ Իրանը հարձակվեց Կատարի Ռաս Լաֆանի էներգետիկ հանգույցի վրա, որը Կարմիր ծովում  կարևոր էներգետիկ հանգույց է, ինչպես նաև Քուվեյթի և ԱՄԷ-ի օբյեկտների վրա։ Կատարը դատապարտեց հարձակումը՝ այն համարելով վտանգավոր սրացում և ազգային անվտանգությանը ուղղակի սպառնալիք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի