Թրամփի հայտարարությունից 15 րոպե առաջ, որը նավթի գների կտրուկ անկման պատճառ դարձավ, ֆյուչերսների գործարքների կասկածելի աճ է գրանցվել. FT

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Թրեյդերները նավթի շուկայում գրեթե կես միլիարդ դոլարի խաղադրույքներ են կատարել շուրջ 15 րոպե առաջ՝ նախքան ԱՄՆ նախագահը գրառում կաներ Իրանի հետ հաջող բանակցությունների մասին: Ըստ The Financial Times-ի՝ խոսքը Brent և West Texas Intermediate նավթի 6200 ֆյուչերսային պայմանագրերի մասին է, գրում է The Insider-ը։

Դոնալդ Թրամփի գրառումից հետո նավթի գները կտրուկ անկում ապրեցին, և ֆոնդային ինդեքսները սկսեցին բարձրանալ: Սակայն այս թափը տևեց միայն մինչև իրանական լրատվամիջոցների կողմից հայտարարությունը, որ բանակցություններ տեղի չեն ունեցել: Դրանից հետո նավթի ֆյուչերսները կրկին աճեցին:

Անհասկանալի է՝ այս ամենի հետևում կանգնած է մե՞կ, թե՞ մի քանի ընկերություն։ Այնուամենայնիվ, FT-ի հետ զրուցած փորձագետները նշել են, որ միջադեպը հարցեր է առաջացնում։ Թրամփի վարչակազմը հերքում է նախագահի հայտարարության նախապատրաստման վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը։

«Սպիտակ տունը չի հանդուրժի, որ վարչակազմի որևէ պաշտոնյա անօրինական շահույթ ստանա ներքին տեղեկատվությունից, և ցանկացած անհիմն մեղադրանք այն մասին, որ պաշտոնյաները զբաղվում են նման գործունեությամբ, անհիմն և անպատասխանատու է»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչ Քուշ Դեսային։

Միաժամանակ, ըստ FT-ի ներդրումային շուկայի աղբյուրների՝ սա խոշոր գործարքների բազմաթիվ օրինակներից միայն մեկն է, որոնք արվել են անսովոր հարմար ժամանակ՝ ԱՄՆ իշխանությունների պաշտոնական հայտարարություններից առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի