Պարսից ծոցի երկրները համոզել են Թրամփին՝ չհարվածել Իրանի էներգետիկ ոլորտին. Bloomberg

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնի դաշնակիցները և Պարսից ծոցի երկրները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել են՝ չհարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Գործակալության տվյալներով՝ դաշնակիցները Թրամփին զգուշացրել են, որ պատերազմը կվերածվի աղետի, եթե Վաշինգտոնի սպառնալիքը իրականանա։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ գործընկերները հայտարարել են, որ Իրանի ենթակառուցվածքներին հասցված երկարաժամկետ վնասը գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ պատերազմի ավարտից հետո երկիրը կդառնա «ձախողված պետություն» (Bloomberg-ի հոդվածում օգտագործվում է failed state եզրույթը)։

Միաժամանակ, Bloomberg-ն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները հետաձգելու՝ Թրամփի որոշումը վերագրում է շուկաները «հանգստացնելու» ցանկությանը։ Թրամփի հայտարարած որոշումն անմիջապես հանգեցրեց նավթի գների անկման։

Մարտի 21-ին Թրամփը պահանջել էր, որ Իրանը երկու օրվա ընթացքում բացի Հորմուզի նեղուցը։ Եթե դա տեղի չունենա, ԱՄՆ-ը կհարվածի և կոչնչացնի Իրանի էլեկտրակայանները, սպառնացել էր Սպիտակ տան ղեկավարը։ Մարտի 23-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը «շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել», հետևաբար, հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել իրանական էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։

Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ որևէ բանակցության անցկացում։

Թրամփն ասել է, թե  Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմից մասնակցել են իր փեսան՝ Ջարեդ Քուշները, և հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը։ Թրամփը չի մանրամասնել, թե ով է մասնակցել հանդիպմանը Իրանի անունից՝ նշելով միայն, որ դա «բարձրաստիճան, հարգված առաջնորդ» է։ The Jerusalem Post-ը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները ղեկավարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Վերջինը հերքում է դա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի