Անընդունելի է․ քաղհասարակության կազմակերպությունները դատապարտել են արցախցի կնոջն ուղղված Փաշինյանի հայտարարությունները

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով նախօրեին ՀՀ վարչապետի կողմից Արցախից բռնի տեղահանված կնոջն ուղղված խոսույթը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անընդունելի ենք համարում եւ դատապարտում ենք 2026թ․ մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը, ինչը ոչ միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների խախտում է, այլև Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության նկատմամբ անհանդուրժողական և ատելության խոսք։

Մասնավորապես, 2026թ․ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում քարոզչարշավ իրականացնելու ընթացքում դիմել է իր երեխայի հետ երթևեկող կնոջը և երեխային, առաջարկել նվիրել Հայաստանի Հանրապետության քարտեզի պատկերով կրծքազարդ։ Կինը հրաժարվել է՝ նշելով, որ Արցախից են, ունեն այլ քարտեզ։ Խոսակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ձայնը, կնոջ հետ խոսել մատ թափ տալով։ Ավելին, կնոջ հորդորից հետո, որ ձայնը չբարձրացնի և մատ թափ տալով չխոսի՝ վարչապետը նշել է, որ կխոսի այդպես, հանդիմանել է, ասելով, թե Հայաստանի բյուջեից միլիոններ են ծախսվել Արցախում հայերին պահելու համար, և «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։ Ավելին, տեսանյութում լսվում է, որ կինը հայտնում է, որ չի ցանկանում շարունակել խոսակցությունը և խնդրում է՝ իրեն ու իր երեխային չնկարահանել, սակայն ինչպես խոսակցությունը, այնպես էլ տեսանկարահանումը շարունակվել է։
Միջադեպին ներկա են եղել կառավարող ուժի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև վարչապետի անվտանգության աշխատակիցներ։ Վարչապետը մշտապես հանդես է գալիս ի պաշտոնե, ինչն ընկալվում է որպես հանրային իշխանության հարկադրանքի մարմնավորում և այս վարքագիծը կարող է գնահատվել որպես կնոջ նկատամբ հոգեբանական բռնություն։

Առանձնահատուկ մտահոգիչ է, որ խոսակցությունը տեղի է ունեցել կնոջ երեխայի ներկայությամբ։ Երեխան ոչ միայն ականատես է դարձել մոր նկատմամբ նման վարքագծին, այլև անմիջականորեն ներգրավվել է քարոզչության մեջ, ինչն անընդունելի է, քանի որ ձևավորում է ապագա սերունդների ընկալումները ուժի, խոսքի որակի և հարաբերությունների մասին։

Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը, որը լեգիտիմացնում է բռնությունը և բևեռացումը, որը, ցավալիորեն, ընտրությունների նախաշեմին խորանալու միտում ունի։

Թեև վարչապետն ավելի ուշ ներողություն է խնդրել, նրա խոսույթը հասցրել է արցախցիների նկատմամբ ատելության և նրանց թիրախավորման հերթական ալիքի հանգեցնել, հատկապես սոցիալական ցանցերում։ Ավելին՝ ատելության խոսքի տարածմանը խթան է հանդիսացել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ փոխկապակցված մեդիայի՝ civic.am-ի կողմից հրապարակված հոդվածը, որի նպատակն էր վարկաբեկել արցախցի կնոջը։

Ցավալիորեն, Հայաստանում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության, թիրախավորող և վիրավորական խոսույթի նման դրսևորումները եզակի չեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային իշխանության ներկայացուցիչների և հատկապես ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագիծն ազդում է հասարակության տարբեր խմբերի վարքագծի վրա և տարածվում ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև հանրային հարաբերությունների այլ մակարդակներում՝ նման վարքագիծը հատկապես անընդունելի և մտահոգիչ է, քանի որ հանգեցնում է հասարակության բևեռացման և համերաշխության բացառման ու բռնի տեղահանված բնակչության կրկնազոհայնացման։

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքի երևույթը, հատկապես սոցիալական ցանցերում, լրջագույն խնդիր է, որի դեմ ոչ միայն արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում, այլև հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից է նման խոսք ձևավորվում և քաջալերվում։

Հաշվի առնելով բռնի տեղահանված անձանց խոցելիությունը՝ հանրային իշխանության ներկայացուցիչները, հատկապես բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, պարտավոր են հաղորդակցության ընթացքում դրսևորել առավելագույն զսպվածություն և հարգալից վերաբերմունք ու խոսք՝ ապահովելով մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Հիշեցնենք, որ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք ներառող հրապարակային խոսքը կարող է պարունակել ընդհուպ քրեական հանցագործության տարրեր՝ կախված դիտավորությունից:

Արցախի հայ բնակչությունը Ադրբեջանի կողմից ենթարկվել է էթնիկ զտման և բռնի տեղահանության, ինչը եղել է պետական նպատակային քաղաքականություն և իրականացվել է համապարփակ ռազմավարության հիման վրա՝ մաքրելու Լեռնային Ղարաբաղի տարածքը էթնիկ հայ բնակչությունից և պատմամշակութային ներկայությունից։ Այս քաղաքականությունն ուղեկցվել է Արցախի բնակիչների իրավունքների և ազատությունների տևական և լուրջ խախտումներով և ծանրագույն պատերազմական հանցագործություններով։ Արցախի բնակչության նկատմամբ շարունակական ահաբեկման քաղաքականությունը, երկարատև շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակումը այս քաղաքականության գագաթնակետն են եղել՝ անհնարին դարձնելով Արցախի բնակչության անվտանգ և արժանապատիվ ապրելու հնարավորությունը և հանգեցնելով զանգվածային բռնի տեղահանության։ Խախտումները Արցախի տարածքում շարունակվում են՝ հայկական մշակութային և պատմական ներկայությունը ջնջելու տեսքով, ներառյալ՝ հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների և բնակելի թաղամասերի պլանավորված կամ արդեն իրականացված ոչնչացումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և հատկապես վարչապետ Փաշինյանից
Ձեռնպահ մնալ և բացառել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթի կիրառումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերով և փոխկապակցված լրատվամիջոցներով, ինչը հանգեցնում է ինչպես հասարակության բևեացվածության խորացման, այնպես էլ քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման,
Պատասխանատվության ենթարկել Արցախից բռնի տեղահանված բնակչության նկատմամբ ատելության խոսք արտահայտող և տարածող անձանց,

Հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները,
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և լրատվամիջոցներին՝ ապահովել իրենց սոցիալական ցանցերում ատելության խոսք պարունակող գրառումների և մեկնաբանությունների մոդերացիա,

Եվ առհասարակ՝ երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտարարությանը միացել են՝

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Երևանի մամուլի ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Էկոլուր տեղեկատվական ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ