Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Air Canada Express ավիաընկերության ինքնաթիռը կիրակի ուշ երեկոյան Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանի թռիչքուղու վրա բախվել է օդանավակայանը սպասարկող հրշեջ մեքենային, հայտնում  է CBS News-ը։ Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է բոլոր չվերթների համար, գրում է Meduza-ն:

Ամերիկյան The Mirror-ը հաղորդում է, որ բախման հետևանքով վիրավորվել է 60 մարդ։ Նշվում է, որ ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի, իսկ վիրավորներից չորսը հրշեջներ են։

CNN-ի հաղորդմամբ՝ մարտի 22-ի երեկոյան «Լա Գուարդիա» օդանավակայանի իշխանությունները նախազգուշացում են տվել անձրևի և մառախուղի մասին, որոնք կարող են ազդել թռիչքների ժամանակացույցի վրա։

«Լա Գուարդիա»-ն ուղևորափոխադրումների առումով ԱՄՆ ամենածանրաբեռնված օդանավակայաններից է։

2009 թվականին «Լա Գուարդիա»-ից թռչող ինքնաթիռը բախվել էր թռչունների երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն էլ խափանվել էին։ Օդաչու Չեսլի Սալենբերգերին հաջողվել էր ինքնաթիռն իջեցնել ջրի վրա։ Անձնակազմից կամ ուղևորներից ոչ ոք չէր տուժել։ Այս միջադեպը հայտնի է որպես «Հուդզոնի հրաշք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի