Իսրայելի բանակի հարձակումից հետո Թեհրանում առավոտյան պայթյուններ են որոտացել

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Իրանական լրատվամիջոցները երկուշաբթի վաղ առավոտյան հաղորդել են մայրաքաղաք Թեհրանում պայթյունների մասին,  Fars-ը հայտնել է, որ ավիահարվածներ են գրանցվել մի քանի վայրերում, գրում է France 24-ը։

Fars-ը  հաղորդել է, որ «օդային հարվածները թիրախավորել են Թեհրանի որոշ շրջաններ»՝ նշելով հինգ շրջան, և որ «հաղորդվել են պայթյունների սարսափելի ձայների մասին»։

Ավիահարվածներից առաջ Իսրայելի զինված ուժերը հայտարարել էին, որ երկուշաբթի վաղ առավոտյան Իրանի մայրաքաղաքի վրա հարվածների «լայնածավալ ալիք» է սկսվել։

Բացի այդ, հաղորդվում է, որ երկուշաբթի Իրանի հարավում գտնվող հեռարձակման կայանին հարվածի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։

«Պարսից ծոցի ռադիոհեռուստատեսային կենտրոնի՝ Persian Gulf Radio and Television Centre-ի հաղորդիչը հարձակման է ենթարկվել ամերիկա-սիոնիստական ​​ահաբեկչական բանակի կողմից»,- հաղորդել է Իրանի պետական ​​հեռարձակողը։

Նշվում է, որ «այս հարձակման ժամանակ, որը հակասում էր միջազգային օրենքներին, կենտրոնի անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել է, ևս մեկ անձ՝ վիրավորվել»։