Դեռևս հունիսին էի զգացել և գրել, որ ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ. Ստեփան Դանիելյան

Լուրեր

20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեռևս հունիսին էի զգացել և գրել, որ ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ։ Դրա նախադրյալներն արդեն երևում էին։ Սակայն ամեն ինչ շատ արագ կատարվեց։

ՀՀՇ-ում սկզբնական շրջանում քննարկումներ, քաղաքական դեբատներ, վարչության բաց նիստեր էին լինում, ֆրակցիաները միմյանց դեմ էին պայքարում։ Միայն տևական ժամանակ անց ՀՀՇ-ն «հհշ» դարձավ, ի տարբերություն ՔՊ-ի, որտեղ այդ գործընթացը սրընթաց կերպով է գնում։
Ինչի եմ սա գրում, ցանկանում եմ ՀՀՇ-ից ներողություն խնդրել նման համեմատությամբ իրենց վիրավորելու համար։

Հ․Գ․ Երկար տարիներ էր պետք, որպեսզի ՀՀԿ-ի անդամները հայտարարեին, որ ՀՀԿ-ն ընտանիք է և ունի հայր։ ՔՊ-ն ամիսներ անց իրեն ընտանիք հայտարարեց (նման տեսակետները կարող եք գտնել օրերս ՔՊ-ից դուրս եկած անդամի ֆեյսբուքյան գրառման տակ սկսված քննարկումներում, որտեղ այդ կուսակցության անդամներն ասում են, որ ՔՊ-ն ընտանիք է և ներքին գաղտնիքները չի կարելի օտարների (այսինքն մեր) առջև բացել։

«Ընտանիք» լինելը նշանակում է, որ կան ՄԵՐՈՆՔ և կան ՕՏԱՐՆԵՐԸ։ Տվյալ դեպքում ՕՏԱՐԸ հասարակությունն է։ Պատահական չի, որ իտալական մաֆիան «ընտանիք» հասկացության վրա է ձևավորվել։ Կա «ընտանիք» (մաֆիայի անդամները), կա ընտանիքի հայր՝ կնքահայրը և կան օտարները, որոնց հետ կարելի է վարվել ցանկացած եղանակով։ Նրանց վրա «ընտանիքում» գործող բարոյական նորմերը չեն տարածվում, իսկ ԸՆՏԱՆԻՔԻ դեմ դուրս եկողը դավաճան է։

Ուղիղ ժողովրդավարության իմաստն այն էր, որ ամբողջ հասարությունն է մեկ ընտանիք՝ չկան օտարներ ու յուրայիններ, միմյանց միջև չկան գաղտնիքներ և կարևոր որոշումներն ընդունվում են միասին՝ ուղիղ ժողովրդավարությամբ։ Դա էր «հեղափոխության» գլխավոր իմաստը։

Սա ընդամենը սկիզբն է։ ԸՆՏԱՆԻՔԸ դեռևս ձևավորման փուլում է և դեռևս օտարների ձայների կարիքը կա։ ԸՆՏԱՆԻՔԸ դեռևս չի բյուրեղացել, գլխավոր իրադարձություններն առջևում են»: