Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Տաթևիկ Գասպարյան

Լուրեր

26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը․ նոր չափը կգործի 2027-ից
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
Բոլորը

Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նիստում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

«Հարգելի՛ համանախագահներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ մասնակցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստին մի ժամանակահատվածում, երբ մեր գործընկերությունը ոչ միայն խորանում է, այլեւ դառնում է առավել ռազմավարական: Կցանկանայի անդրադառնալ ընդդիմադիր գործընկերներ պարոն Խաչատրյանի եւ պարոն Մամիջանյանի կողմից խաղաղության գործընթացի վերաբերյալ հնչեցրած դիտարկումներին: Պարո՛ն Խաչատրյան, պարո՛ն Մամիջանյան, դուք շատ լավ գիտակցում եք, որ արդեն հաստատված խաղաղությունն այն արժեքն է, որի մասին մեր ժողովուրդը երազել էր տասնամյակներ շարունակ: Դա, իսկապես, անգնահատելի է, քանի որ այն ընձեռում է նոր հնարավորություններ մեր երկրի զարգացման համար: Դուք նաեւ գիտեք, որ ձեր կողմից բարձրաձայնված հարցերը նախատեսված են լուծվել սահմանազատման գործընթացի շրջանակում եւ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ: Այդուհանդերձ, դուք միտումնավոր խեղաթյուրում եք իրականությունը՝ նպատակ ունենալով վարկաբեկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ կասկած սերմանել հանրության շրջանում Կառավարության՝ երկրի զարգացմանն ու խաղաղ առաջընթացին միտված քայլերի նկատմամբ: Տասնամյակներ շարունակ մեր տարածաշրջանը նույնացվել է հակամարտությունների, փակ սահմանների եւ բաց թողնված հնարավորությունների հետ: Այսօր Հայաստանը հանձնառու է շրջելու այդ էջը՝ առաջ մղելով մի տեսլական, որտեղ ապաշրջափակումը փոխարինում է մեկուսացմանը, իսկ համագործակցությունը՝ առճակատմանը:

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն արտահայտում է հենց այդ ձգտումը: Այն պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ. այն քաղաքական տեսլական է՝ բաց սահմանների, գործող հաղորդուղիների եւ տարածաշրջանային ինտեգրման մասին՝ հիմնված ինքնիշխանության ու իրավազորության լիարժեք հարգանքի վրա: Այս համատեքստում TRIPP նախագիծը ներկայացնում է հստակ առաջընթաց: Նոր տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների ստեղծմամբ այն ունի հստակ ներուժ՝ միավորելու Հարավային Կովկասն ավելի լայն տարածաշրջանային եւ միջազգային ցանցերի հետ՝ մոտեցնելով Եվրոպան Կենտրոնական Ասիային եւ դրանից էլ անդին: Լիովին համակարծիք եմ իմ գործընկեր պարոն Եղոյանի հետ առ այն, որ հաղորդուղիների գործարկումը միայն ճանապարհների մասին չէ: Այն վստահության ձեւավորման մասին է, խաղաղության պահպանման մասին է, այն խաղաղությունն ամրապնդող անկախության մասին է, եւ, իհարկե, այն նաեւ տնտեսական հնարավորությունների ստեղծման մասին է, որոնցից կարող են օգտվել տարածաշրջանային բոլոր երկրները եւ ոչ միայն:

Այսպիսով, հարգելի՛ գործընկերներ, մենք ունենք պատմական հնարավորություն՝ Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ՝ վերածելով այն անորոշության տարածքից համագործակցության տարածքի: Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել այս ճանապարհով գործընկերների հետ, որոնք հավատում են խաղաղությանը, հավատում են ապաշրջափակմանը, ընդհանուր արժեքներին եւ ապագային:

Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը: