Առանց ԱՄՆ-ի՝ «ՆԱՏՕ-ն թղթե վագր է». Թրամփը դաշնակիցներին «վախկոտներ» է անվանել Իրանի դեմ պատերազմում չաջակցելու համար

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմին նրանց կողմից աջակցության բացակայության համար՝ ԱՄՆ վաղեմի դաշնակիցներին անվանելով «վախկոտներ», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Առանց ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ն թղթե վագր է։ Նրանք չէին ուզում կռվել միջուկային զենք ունեցող Իրանի դեմ։ Այժմ այդ պայքարը հարթվել է ռազմական ճանապարհով, և այն գործնականում ոչ մի վտանգ չի ներկայացնում նրանց համար։ Նրանք բողոքում են նավթի բարձր գներից, որոնք ստիպված են վճարել, բայց չեն ցանկանում օգնել Հորմուզի նեղուցի բացմանը՝ պարզ ռազմական գործողություն, որը նավթի բարձր գների միակ պատճառն է։ Նրանց համար դա անելը այնքան հեշտ է՝ այդքան նվազագույն ռիսկով։ Վախկոտնե՛ր, և մենք դա կհիշենք։ Նախագահ Դոնալդ Թրամփ»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։

Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին և Իսրայելին չաջակցելու համար։

ԱՄՆ նախագահը նաև պահանջել է, որ մյուս երկրները մասնակցեն Հորմուզի նեղուցում իրանական սպառնալիքը վերացնելու առաքելությանը, որի միջոցով արտահանվում է աշխարհի նավթի մեկ հինգերորդ մասը։ Մինչ օրս ոչ մի երկիր հրապարակավ չի համաձայնվել, չնայած Թրամփը հայտարարել է, որ որոշ երկրներ պատրաստ են աջակցել իրեն։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանը ստեղծել է «անվտանգ» ծովային միջանցք՝ նավերի համար Հորմուզի նեղուցով անցնելու համար: Այս միջանցքի օգտագործման համար անհրաժեշտ է Թեհրանի հատուկ թույլտվությունը։

Աղբյուրների համաձայն՝ հայտնի է մեկ դեպք, երբ մեկ լցանավի օպերատորը վճարել է երկու միլիոն դոլար՝ նեղուցով անցնելու համար։Մի շարք երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի, Պակիստանի, Իրաքի, Մալայզիայի և Չինաստանի կառավարությունները Թեհրանի հետ քննարկում են նավերի անցման վերաբերյալ ծրագրերը: Առնվազն ինը նավեր արդեն անցել են Հորմուզի նեղուցով «անվտանգ միջանցքով»։ Հայտնի չէ՝ արդյո՞ք նրանք վճարել են դրա համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի