97 տարեկանում մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու պատվավոր պատրիարք Ֆիլարետը

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

97 տարեկանում մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու պատվավոր պատրիարք Ֆիլարետ Միխայիլ Դենիսենկոն, հայտնել է Կիևի և Համայն Ուկրաինայի մետրոպոլիտ Եպիփանը։ Մահվան պատճառը քրոնիկ հիվանդությունների սրացման հետևանքներն են եղել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, գրում է The Insider-ը։

«Մենք միշտ կհիշենք Պատրիարք Ֆիլարետի հրահանգները Կիևի Աթոռի շուրջ ուկրաինական եկեղեցու միասնությունը պահպանելու կարևորության մասին: Մենք նաև հիշում և կատարում ենք նրա դասերն ու հրահանգները խորհրդի կարևորության, Աստծո կամքի և եկեղեցու ամբողջության կամքի առջև խոնարհության, Աստծուն, Քրիստոսի Եկեղեցուն և ուկրաինացի ժողովրդին նվիրված ծառայության մասին»,- գրել է մետրոպոլիտը:

Կիևի մետրոպոլիան շուտով կհայտարարի մահացածին պաշտոնական հրաժեշտ տալու մասին:

Ֆիլարետը Դենիսենկոն ծնվել է 1929 թվականին, Դոնեցկի մարզի Բլագովատնոյե գյուղում: Նա երկար ժամանակ ծառայել է Մոսկվայի պատրիարքարանում՝ որպես Ուկրաինայի փոխանորդ և Կիևի միտրոպոլիտ:

Անցյալ դարի վերջին հոգևորականը դարձել էր անկախ ուկրաինական եկեղեցու շարժման առաջնորդներից մեկը՝ լքելով Մոսկվայի պատրիարքարանը և գլխավորելով Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին։

Ռուս ուղղափառ եկեղեցին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին համարում է պառակտիչ կառույց։ 2019 թվականին՝ Մոսկվայից անկախ Ուկրաինայի նոր ուղղափառ եկեղեցու ստեղծումից հետո, Ֆիլարետին շնորհվել էր պատվավոր պատրիարքի անվանական կարգավիճակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի