Իրանը հայտնել է ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչ է խոցվել Իրանի հակաօդային պաշտպանության կողմից, հաղորդել են տեղական պետական ​​լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ Թիմ Հոքինսը հաստատել է, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։

«Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել, օդաչուները կայուն վիճակում են» ,- նրա խոսքերն է մեջբերում CNN-ը։

Հոքինսը պարզաբանել է, որ կործանիչը վայրէջք է կատարել Իրանի դե  առաքելությունն ավարտելուց հետո, սակայն չի նշել, թե ինչն է հանգեցրել դրան։

Մարտի սկզբին մի քանի ամերիկյան կործանիչներ էին կործանվել Քուվեյթի երկնքում։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, որ երկրի հակաօդային պաշտպանության կողմից սխալմամբ խոցվել են երեք F-15E ինքնաթիռներ։ CENTCOM-ը պարզաբանել էր, որ միջադեպից հետո անձնակազմի բոլոր վեց անդամները հաջողությամբ կատապուլտացվել են։

Ավելի ուշ The Washington Post-ը, վկայակոչելով միջադեպի նախնական զեկույցներին ծանոթ աղբյուրներին, գրել էր, որ Քուվեյթի կործանիչը, հնարավոր է, խոցել է ամերիկյան F-15E-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի