«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել

Լուրեր

19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
19.03.2026 | 19:55
Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆայի նավթավերամշակման գործարանին
19.03.2026 | 19:45
Աղ ու ավազ՝ ճանապարհին, վնաս՝ ծառերին․ ինչ հետևանք կարող է ունենալ ձնամաքրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 19:37
ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին
Բոլորը

Դատարանը մասնակի է բավարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նելլի Հարությունյանը վճռել և պատասխանող կողմին պարտավորեցրել է հերքել Փաշինյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տեղեկությունները, սակայն մերժել 1 մլն դրամի փոխհատուցման՝ վարչապետի պահանջը։

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի․ սա վարչապետի կողմից ԶԼՄ-ի դեմ առաջին հայցն է։ Հայցի համար հիմք էր հանդիսացել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» հոդվածը, որտեղ նշվում էր, թե երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի, օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական: Լրատվամիջոցը գրել էր՝ շատ կարևոր է պարզել, թե արդյոք վարչապետը դավաճանում է կնոջը, թե ոչ.

«Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: Կասեք՝ սա ի՞նչ բամբասանք է, ինչո՞ւ է լրատվամիջոցը իրեն իրավունք վերապահում նման անհիմն և մերկապարանոց հայտարարություններ անել։ Իհարկե, մենք նման բան չէինք հրապարակի, եթե չլիներ երկրի ղեկավարի արշավը Վեհափառ հայրապետի դեմ, բայց, եթե թիվ մեկ պաշտոնյան կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», մենք էլ կարող ենք նույն հարցադրումը անել»։

Այս և հոդվածում տեղ գտած այլ արտահայտություններ Փաշինյանը համարել է զրպարտություն։ Վարչապետը 2025թ. հունիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր, որ «Հրապարակ» թերթին անպայման դատի կտա՝ ապացուցելու, որ ընտանեկան և հոգևոր կյանքն իր համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ Բացի հերքման պահանջից՝ վարչապետը պահանջել էր 1 մլն դրամի չափով փոխհատուցում՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, սակայն, հակադարձել էր Փաշինյանին՝ հրապարակումը ոչ թե զրպարտություն է պարունակում, այլ՝ հռետորական հարցադրումներ.

«Փաշինյանի ոճի, իր գրառումների տրամաբանության մեջ հարցադրումներով արձագանքել է հեղինակը։ Նույն ժամանակ վարչապետը գրառումներ էր կատարում եկեղեցու, սրբազանների, Վեհափառի դեմ ու նույն հարցադրումները նրանց ուղղում՝ կուսակրո՞ն եք արդյոք, զավակ ունե՞ք, խախտե՞լ եք արդյոք եկեղեցու կանոնագիրքը. մեր հեղինակն էլ նույն ոճի մեջ հարցադրումներ է կատարել արդեն վարչապետին՝ արդյո՞ք Փաշինյանը դավաճանում է իր կնոջը, թե՞ ոչ։ Հոդվածում որևէ պնդում կամ որևէ հստակ տեղեկատվություն, որի համար ինքը դիմել է դատարան, չկա։ Դա նաև բխել է Փաշինյանի վարքագծից. ինքը դրել էր քննարկման հոգևորականների անձնական կյանքը, որպես պետության ղեկավար չունենալով այդ իրավունքը, քանի որ պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու կյանքին։ Իսկ մեր նյութի հեղինակը, որպես ՀՀ քաղաքացի, միանգամայն իրավասու է, իրավունք ունի հարցադրումներ անելու իր երկրի ղեկավարին»,- նշել էր Օհանյանը։

Այսօր՝ արդեն հրապարակված վճռում, դատարանն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացվել են փաստացի տվյալներ։ Ըստ դատարանի՝ լրատվամիջոցը հստակ տվյալների մասին պնդումներ է արել.
«(…) Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: (…) Հիմա համառ լուրեր են պտտվում, որ Դուք դավաճանել եք տիկին Հակոբյանին, նա անգամ զանգել է տվել Ձեր խոսնակին ու պրոտոկոլի միջոցով փոխանցել, որ վարչապետի կողքին քայլելու իրավունք ունի միայն առաջին տիկինը, իսկ խոսնակը անգամ եթե հետը քնում է, պետք է միջոցառումների ժամանակ պատշաճ հեռավորությամբ քայլի՝ իր տեղը իմանալով»:
Դատարանի դիտարկմամբ՝ լրատվամիջոցը հրապարակմանը զուգահեռ չի նշել, թե ինչ փաստերի վրա են հիմնված այդ պնդումները: Ընդ որում, հոդվածում ներկայացնելով որոշակի փաստական տվյալներ, միաժամանակ հղում չի կատարել տեղեկատվության իր աղբյուրին՝ որոշակի նույնականացվող անձի, չի նշել այդ անձին անհատականացնող տվյալներ.

«Հրապարակված տեղեկությունների ճշմարտության և հիմնավորվածության համար հրապարակման պահին լրատվամիջոցը չի ունեցել որոշակի տեղեկություններ, վերջինիս կողմից լրացուցիչ ջանքեր չեն գործադրվել՝ պարզելու հրապարակված տեղեկությունների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը»,- նշվում է վճռում։

Անդրադառնալով «Հրապարակի» այն դիրքորոշմանը, որ հոդվածի ժանրը և շարադրանքի ոճն արդեն իսկ ենթադրում են որոշակի քննադատություն, հոդվածի բովանդակությունը կազմված է հարցադրումներից, դատարանն արձանագրել է, որ հոդվածում տեղ գտած արտահայտությունները կատարվել են ոչ թե հարցադրման տեսքով, այլ պնդումների՝ «պտտվող լուրերի հիման վրա», որոնք կատարվել են բավականաչափ հաստատական ձևով.

«Նման քննադատությունն ընդունելի կարող է համարվել, եթե այն արտահայտվել է վերջիններիս գործունեության առնչությամբ և չի գերազանցում թույլատրելի սահմանափակումները»,- մեկնաբանել է դատարանը։

Վճռի վերջում, անդրադառնալով փոխհատուցմանը, դատարանը նշել է՝ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել բավարար հիմնավորումներ փոխհատուցման գումարի համաչափության և ողջամտության վերաբերյալ, ուստի վճռել է այս մասով հայցը մերժել։ Փոխարենը, բավարարվել է վճարված պետական տուրքի 20 հազար դրամը և ևս 100 հազար դրամ՝ փաստաբանի վարձատրության համար։

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել էր հայցին.

«Գրեն՝ վարչապետն իր աշխատակցի հետ ինտիմով է զբաղված, ու դա մնա անարձագա՞նք․ ձեռ եք առնո՞ւմ»։

Նշենք, որ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում։

Ռոզա Վարդանյան