ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ-ը կարող է շուտով չեղարկել պատժամիջոցները իրանական նավթի նկատմամբ, որը մնացել է լցանավերի վրա՝ համաշխարհային մատակարարումները մեծացնելու և գները նվազեցնելու համար, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, գրում է Reuters-ը։

«Առաջիկա օրերին մենք կարող ենք չեղարկել ջրի վրա գտնվող իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Խոսքը մոտ 140 միլիոն բարելի մասին է»,- Fox Business Network-ի եթերում ասել է Բեսենթը։

Հետևաբար, ըստ նրա, «կախված հաշվարկման մեթոդից՝ սա բավարար կլինի 10 օրվա կամ երկու շաբաթվա համար»։ Բեսենթը նաև նշել է, որ պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթի ավելացումը համաշխարհային մատակարարումներին կօգնի պահպանել նավթի գները ցածր հաջորդ 10-14 օրվա ընթացքում։

Վերջին երկու շաբաթների ընթացքում նավթի գները որոշ դեպքերում գերազանցել են մեկ բարելի համար 100 դոլարը։

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը վերջերս նմանատիպ քայլ է ձեռնարկել՝ թույլատրելով լցանավերում արգելափակված ռուսական պատժամիջոցների տակ գտնվող նավթի վաճառքը, որը, ըստ նրանց հաշվարկների, համաշխարհային մատակարարումներին ավելացրել է 130 միլիոն բարել։

Բեսենթը նշել է, որ ԱՄՆ-ը կձեռնարկի այլ գործողություններ՝ մատակարարումը մեծացնելու համար, այդ թվում՝ ռազմավարական նավթային պահուստներից պաշարների միակողմանի ազատումը՝ նախորդ շաբաթ G7-ի կողմից համակարգված համատեղ 400 միլիոն բարել ազատումից վեր։ Նախարարությունը միջոցներ կձեռնարկի ֆիզիկական մատակարարումը մեծացնելու համար՝ փորձելով փոխհատուցել Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած օրական 10-14 միլիոն բարել պակասորդը։

Պաշտոնյայի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Սպիտակ տանը կխոսի նաև Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ՝ Ճապոնիայի նավատորմի՝ Հորմուզի նեղուցով  նավերի անվտանգ անցման ապահովմանը մասնակցելու մասին, քանի որ այնտեղից է Ճապոնիան ստանում իր նավթի մեծ մասը։

«Նա շատ ամերիկամետ է։ Կարծում եմ՝ այսօր մենք շատ լավ քննարկում կունենանք»,- ասել է Բեսենթը՝ հավելելով, որ Տակաիչին նաև կարող է Ճապոնիայի ռազմավարական նավթային պաշարներից ավելի շատ նավթ ազատել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի