450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի

Լուրեր

26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
Բոլորը

Պատմական հայկական Անիի նկատմամբ հետաքրքրությունը, որը բազմաթիվ քաղաքակրթությունների օրրան է եղել, օրեցօր աճում է: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրը 2025 թվականին հյուրընկալել է 450,000 զբոսաշրջիկի:

Թուրքական աղբյուրը նշում է, թե Անիի հնագիտական ​​վայրը, որը Կենտրոնական Ասիայից դեպի Մերձավոր Արևելք և Կովկասից դեպի Անատոլիա տանող առաջին դարպասն է, «պարունակում է թուրք-իսլամական ճարտարապետության 11-րդ և 12-րդ դարերի ստեղծագործություններ»։ Հայկական կոթողների, ժառանգության մասին չի նշվում:

Ասվում է, թե պատմության ընթացքում այս վայրը կառավարվել է Բագրատունիների դինաստիայի, Բյուզանդիայի, Մեծ Սելջուկյան կայսրության, Վրաց թագավորության, մոնղոլների, Իլխանյանների, Կարա Կոյունլուների, Ակ Կոյունլուների և Օսմանյան կայսրության կողմից։ Անցյալում քրիստոնյաներն ու մուսուլմաններն ապրել են կողք կողքի այս հնագիտական ​​վայրում։

Վերջին տարիներին օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը գրաված Անին անցյալ տարի այցելել է մոտ 450,000 ներքին և օտարերկրյա այցելուներ, ինչը ռեկորդային թիվ է տարածաշրջանի համար։

Կովկասի համալսարանի դասախոս և Անիի հնագիտական ​​վայրի պեղումների ղեկավար, դոկտոր Մուհամմեթ Արսլանը նաև նշել է, որ վերջին տարիներին Կարսը դարձել է երկրի ամենահայտնի զբոսաշրջային քաղաքներից մեկը։ Ըստ նրա՝ նպատակ ունեն պեղումների, պահպանման և լանդշաֆտային աշխատանքների միջոցով այցելուների թիվը հասցնել շուրջ 1 միլիոնի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի